Արծվիկ Մինասյանը հանդիպել է Կովկասի բնության հիմնադրամի /CNF/ գործադիր տնօրենին
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Կովկասի բնության հիմնադրամի /CNF/ գործադիր տնօրեն Ջեոֆ Ջիակոմինիի, CNF-ի Հայաստանի ազգային համակարգող Արման Վերմիշյանի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանը, նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը, նախարարության այլ պատասխանատուներ: Ողջունելով հյուրերին, և շնորհակալություն հայտնելով համատեղ շարունակական աշխատանքի պատրաստակամության համար՝ Արծվիկ Մինասյանը նախ ներկայացրել է ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանին, նշելով, որ նա տարբեր ժամանակներում աշխատել է պետական, մասնավոր ու միջազգային կառույցներում, և նրա փորձը շատ կարևոր է ոլորտում նախատեսվող բարեփոխումների իրականացման համար: Իր հերթին Ջեոֆ Ջիակոմինին շնորհավորել է նախարար Արծվիկ Մինասյանին` նախարարի պաշտոնում վերանշանակման և Էրիկ Գրիգորյանին՝ ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնում նշանակման կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք:
Անդրադառնալով քննարկման ենթակա հարցերին՝ նախարար Արծվիկ Մինասյանը խոսել է «Զանգեզուրի» կենսոլորտային համալիրում և «Շիկահող» պետական արգելոցում իրականացվող աշխատանքների մասին, մասնավորապես, անդրադարձել ստուգայցերի արդյունքներին, շնորհակալություն հայտնելով, որ գործընթացում CNF-ը նույնպես, ի դեմս Հայաստանի ազգային համակարգողի, ակտիվ գործունեություն է ծավալում: Կողմերը քննարկել են CNF-ի հետ իրականացվող այլ ծրագրերին առնչվող, այդ թվում, «Դիլիջան» ազգային պարկի կառավարման պլանի, անտառների պահպանության, մոնիթորինգի, «Քարերի սիմֆոնիա» բնության հուշարձանի անձնագրավորման աշխատանքների իրականացման առնչությամբ կառույցի կողմից ֆինանսական և տեխնիկական աջակցությանը վերաբերող հարցեր: Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են համագործակցությունը շարունակելու և խորացնելու պատրաստակամությունը:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26