Հայաստանում տնտեսապես ակտիվ կանանց 40 տոկոսից ավելին ներգրավված են գյուղատնտեսության ոլորտում՝ ի հակադրություն տղամարդկանց 30 տոկոսի։ Այս կանանց ճնշող մեծամասնությունը պաշտոնապես չգրանցված աշխատողներ են իրենց ընտանեկան տնտեսություններում, ինչն էլ համաձայն ՄԱԿ-ի հրապարակած զեկույցի, մի շարք կարևոր հետևանքներ ունի գյուղական ապրելակերպի և բարեկեցության վրա, տեղեկացնում է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը։
Հայաստանը նախևառաջ գյուղատնտեսական երկիր է, և գյուղատնտեսությունը, ներառյալ վերամշակման գործարանները, հանդիսանում են տնտեսական աճի հիմնական շարժիչ ուժը։ Կանանց ներգրավվածությունը գյուղատնտեսության ոլորտում չափազանց կարևոր է, քանի որ նրանք մեծապես նպաստում են ոլորտի զարգացմանը։
Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) հրապարակած զեկույցը դիտարկում է գյուղատնտեսության ոլորտում գոյություն ունեցող գենդերային անհավասարության դեպքերը, նրանց պատճառները և ազդեցությունը գյուղական համայնքների տնտեսական և սոցիալական զարգացման, պարենային անվտանգության և սնուցման վրա։ Հաշվետվությունն ուսումնասիրում է առկա իրավիճակը և առաջարկում լուծումներ այն ոլորտներում, որտեղ ՊԳԿ-ն անդամ երկրներում տրամադրում է աջակցություն։
Հայաստանում կանայք միջինում վաստակում են ավելի քիչ և չգրանցված աշխատող լինելու պատճառով չեն օգտվում սոցիալական ապահովության փաթեթներից։ Կնոջ դերի և պարտականությունների մասին առկա կարծրատիպերը խոչընդոտում են նրանց օգտվել իրենց իրավունքներից։ Շատ դեպքերում, օրինակ՝ հողակտորը ձևակերպված չէ իրենց անունով, ինչի արդյունքում նրանք հավասար իրավունքներ չունեն հողակտորի և այլ ռեսուրսների նկատմամբ, ինչպիսիք են, օրինակ՝ վարկը, սարքավորումները։ Արդյունքում նրանց տնտեսական հնարավորությունները սահմանափակ են դառնում։
Ըստ զեկույցի՝ փորձագետները համաձայն են, որ Հայաստանում գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացման համար անհրաժեշտ է ընդունել համապարփակ քաղաքական որոշումներ մի շարք ուղղություններով՝ բավարար ուշադրություն դարձնելով գենդերային անհավասարությանը և գյուղական կանանց հզորացմանը։
1994թ. Հայաստանը վավերացրել է ՄԱԿ-ի «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիան» (CEDAW), որի 14-րդ հոդվածն ուղղակիորեն և բացառապես անդրադառնում է գյուղական կանանց։ Կոնվենցիան վավերացնելով՝ երկրները պարտավորվում են ձեռք առնել համապատասխան միջոցներ՝ ապահովելու գյուղական կանանց մասնակցությունը գյուղատնտեսության զարգացմանը։
Այս միջազգային նորմերին և չափանիշներին համապատասխանելու և կայուն զարգացման ոլորտում վերջերս ստանձնած պարտավորությունները կատարելու համար՝ Հայաստանը ներկայացրել է կոնվենցիայի կիրառման մի շարք ազգային մեխանիզմներ և ընդունել է գնեդերային հավասարությունը խրախուսող օրենքներ և կանոնակարգեր։
«Սակայն գենդերային անհավասարությունը դեռևս «սոցիալապես ընդունելի և հանդուրժելի է» հատկապես գյուղական վայրերում»,- նշում է ՀՀ Կառավարության Սոցիալական վարչության պետ Աստղիկ Միրզախանյանը։ «Գյուղական կանայք օրական վեց ժամ անցկացնում են իրենց կենցաղային պարտականությունների վրա, ինչը շատ ավելին է, քան ծախսում են քաղաքում բնակվող կանայք և կրկնակի անգամ ավելի շատ, քան ծախսում են գյուղում ապրող տղամարդիկ, սակայն այս աշխատանքը տեսանելի և գնահատված չէ իրենց համայնքում կամ հասարակության կողմից։»
Ջինա Սարգիսովան, ով այս զեկույցի հեղինակներից մեկն է, նշում է, որ այս հաշվետվությունը «թիմային աշխատանքի արդյունք է, որտեղ ուսումնասիրել ենք արդեն առկա տվյալները և միավորել դաշտային ուսումնասիրության և հարցազրույցների ընթացքում հավաքագրված առաջնային տեղեկատվության հետ»։
Զեկույցը ներառում է եզրակացություններ և ծրագրերի պլանավորման և մշակման վերաբերյալ առաջարկություններ, որոնք օգտակար կլինեն քաղաքականության մշակման համար պատասխանատու մարմիններին։ Զեկույցը հասանելի է առցանց անգլերեն և հայերեն լեզուներով։
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26