ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը հյուրընկալել է աշխարհի մի շարք երկրներից ժամանած 20-ից 32 տարեկան հայ երիտասարդ կամավորների: Երիտասարդների հանդիպումը ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ ավելի է ոգևորել վերջիններիս՝ հայրենիքը և սեփական արմատները բացահայտելու ցանկությունը: Երկխոսության ընթացքում, Ռալֆ Յիրիկյանը կամավորներին ծանոթացրել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի կարևոր ձեռքբերումներին: Կամավորները ծանոթացել են նաև ընկերության հիմնարար արժեքներին, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության քաղաքականությանն ու խորհուրդներ ստացել բիզնեսի ճիշտ կառավարման գործիքների վերաբերյալ:
«Հաջողության հասնելու համար պետք է ունենալ հստակ տեսլական՝ նպատակների ու դրանց հասնելու քայլերի վերաբերյալ, լինել համբերատար, պատասխանատու և առաջնորդվել ձևավորված արժեհամակարգով և թիմային աշխատանքով: Սա հատկանշական է ոչ միայն բիզնես ոլորտում, այլև՝ ցանկացած մասնագիտական ուղղվածության մեջ», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Ֆրանսիայից, Արգենտինայից, Բրազիլիայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Սիրիայից, Ավստրալիայից և Կանադայից ժամանած 20 երիտասարդ կամավորները կիսվել են իրենց տպավորություններով, ինչպես նաև ներկայացրել իրենց դիտարկումները՝ Հայաստանի տնտեսական և հասարակական հարաբերությունների վերաբերյալ և այլ հարցերի շուրջ: Հանդիպումն ուղեկցվել է հետաքրքիր հարց ու պատասխանով, քննարկումներով և ավարտվել շրջայցով՝ ընկերության գլխամասային գրասենյակով:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը ողջունում և բարձր է գնահատում երիտասարդ սփյուռքահայ կամավորների՝ հայրենիք այցելելու որոշումը և Հայաստանի տարբեր մարզերում կամավորական տարբեր նախագծերի մասնակցելու պատրաստակամությունը:
2004 թվականից ի վեր, ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ «Դեպի Հայք» հիմնադրամը կազմակերպել է ավելի քան 47 երկրից Հայաստան ժամանած 1400 հայ մասնագետների կամավոր աշխատանքը` Հայաստանի տարբեր մարզերում:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26