Հունիսի 15-ին տեղի փառատոնի շրջանակներում Երևան կժամանի Ռուսաստանի պետական ակադեմիական Պ.Ի. Չայկովսկու անվան մեծ սիմֆոնիկնվագախումբը` հռչակավոր մաեստրո Վլադիմիր Ֆեդոսեևի ղեկավարությամբ: Համերգի ծրագրում կհնչեն Պ.Ի. Չայկովսկու հինգերորդ Սիմֆոնիան, ԱրամԽաչատրյանի ջութակի կոնցերտը և այլ ստեղծագործություններ: Իբրև մենակատար նվագախմբի հետ ելույթ կունենա հայ երիտասարդ տաղանդաշատջութակահարուհի Դիանա Ադամյանը: Ռուսաստանի առաջատար նվագախմբի վեհաշուք համերգը Երևանում` հայ մենակատարի մասնակցությամբ այստարի նշվող հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 25-ամյա տարելիցի լավագույն մշակութային անդրադարձն է:
Իննսունամյա պատմություն ունեցող այս հեղինակավոր նվագախումբն իր փառավոր պատմության ընթացքում ղեկավարել են Լորին Մաազելը, ԿուրտՄաազուրը, Եվգենի Սրավինսկին, մենակատարներ` Սվյատոսլավ Ռիխտերի, Դավիդ Օյստրախի, Լուչիանո Պավարոտիի, Վիկտոր Տրետյակովի, ՊինկասՑուկերմանի, Յուրի Բաշմետի, Դենիս Մացուևի, Բորիս Բերեզովսկու և այլոց հետ: 1974թ.-ից ի վեր պատմական նվագախմբի գեղարվեստական ղեկավար ևգլխավոր դիրիժոր է նշանակվել Վլադիմիր Ֆեդոսեևը: Այս նվագախմբի հետ մաեստրո Ֆեդոսեևը բացահայտել է Եվգենի Կիսինին, Մաքսիմ Վենգերովին ևՎադիմ Րեպինին: Մաեստրո Ֆեդոսեևը 1995-2004թթ հանդիսացել է Վիեննայի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր, Տոկիոյի ֆիլհարմոնիկնվագախմբի առաջին հրավիրյալ դիրիժոր և շուրջ տաս տարի եղել է Ցյուրիխի օպերայի ու Ցյուրիխի “Տոնհալլե” նվագախմբի հրավիրյալ դիրիժորը:
Պ.Ի. Չայկովսկու անունը նվագախմբին շնորհվել է 1993թ-ից` կոմպոզիտորի ստեղծագործությունների լավագույն և խորաթափանց կատարումների համար:Նվագախմբի նվագացանկը ահռելի է, հայտնի են նրանց Մոցարտի, Բեթհովենի, Չայկովսկու, Բրամսի, Մալերի և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների մեկնաբանությունները: Խմբի ձայնասկավառակները թողարկվել են Սոնի, Վարներ Քլասսիքս ենդ Զազզ, Ֆիլիպս, “Մելոդիա” և միշարք այլ հեղինակավոր ընկերությունների կողմից: Նվագախումբը շրջագայել է երկրագնդով մեկ, ելույթներ ունենալով աշխարհի բոլոր ծայրերում: Նրանքզբաղվում են նաև լուսավորչական գործունեությամբ, համերգներ նվագելով Տրետյակովյան պատկերասրահում և Լոմոնոսովի անվան համալսարանում: 2016թ-ին խումբը ներկայացրեց հայրենական կինոյին նվիրված համերգաշար` Կրեմլյան պալատում: Հայտնի են նվագախմբի համերգները ՎիեննայիՄուզիքֆերայնի ոսկյա դահլիճում, որտեղ հնչեց նաև Չայկովսկու “Ունդինա” օպերայի վերափոխված տարբերակի պրեմիերան: Նվագախմբի 2017թ-իելույթների կիզակետում է Լ.Վ.Բեթհովենի ստեղծագործությունները, որոնց մեկնաբանմանը նախատեսվում է նվիրվել մի մեծ փառատոն:
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
10:22
10:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55