Կապանի գործող երկու խոշոր լեռնահանքային կազմակերպությունները պահպանում են բնապահպանական կանոնները, լրագրողների հետ զրույցում նշեց «Խուստուփ» բնապահպանական ՀԿ նախագահ Վլադիկ Մարտիրոսյանը։
«Ես՝ որպես բնապահպան, համարում եմ սխալ այն կարծիքը, որ ընդերքը չպետք է մշակվի։ Այլ խնդիր է՝ ինչպես են այն մշակում, պահպանում են արդյոք բնապահպանական կանոնները և ինչքանով են մեղմում ձեռնարկությունների վնասակար ազդեցությունը շրջակա միջավայրի վրա», - նշեց նա։
Նրա խոսքով՝ ժամանակին այդ ձեռնարկատիրությունների կողմից շրջակա միջավայրին հասցված վնասը շատ ավելի մեծ է եղել, քան վերջին տարիներին, քանի որ այդ կազմակերպությունները արդիականացրել են իրենց ունեցած միջոցները, մասնավորապես, Զանգեզուրի պղինձամոլիբդենային կոմբինատում կառուցել են երրորդ գիծը, որը կառավարվում է ավտոմատ, իսկ պոչերը լցվում են արդեն հատուկ օտստոյնիկներ (отстойник – ջրային տարածք, որտեղ հեղուկը ֆիլտրվում է՝ հեղ.), ոչ թե՝ գետեր:
Իսկ «Պոլիմետալ»-ը Գեղանուշի պոչամբարում կառուցել է փակ ցիկլով պոչերի տեղափոխում, այսինքն՝ կատարվում է մեխանիկական զտում, նստվածք է տալիս, և մաքրվող ջուրը նորից մղվում է կոմբինատ։
Ինչ վերաբերում է սովետական ժամանակներից Կապանի նախկին լեռնահանքային կոմբինատի կողմից լանջերին թափված դատարկ ապարների ազդեցությունից առաջացած թափուկավայրերին, Վ. Մարիտիրոսյանը տեղեկացրեց, որ այդ ուղղությամբ էլ են արվել աշխատանքներ։
«ԵԱՀԿ Կապանի գրասենյակի միջոցով իրականացրել ենք ծառատնկման աշխատանքեր։ Վերևի հատվածներում կպչողականությունը բավարար չէ, քանի որ թեքությունը շատ մեծ է՝ մոտ 70-80 աստիճան, ջուր չի կանգնում այդտեղ, բայց ներքևի մասում հիանալի կպչողականություն է, և մի քանի տարի հետո ներքևի ծառերը բարձրանալով կստեղծեն միկրոկլիմա և հողային շերտ, ու այս դեղին հողը ինձ թվում է, կծածկվի բուսականությամբ», - հավելեց նա։
Հարցին՝ լեռնահանքային կոմբինատները որքանո՞վ են վնասում տեղացիների առողջությանը, նա նշեց, որ այդ ուղղությամբ նման հետազոտություններ չեն արվել։
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26