Հայրենիքի սահմաններն անառիկ պահող հայ զինվորները շարունակում են իրենց սրտերում պահել արիությունը, իսկ հոգիներում՝ մարտական տրամադրությունը: Անընդհատ ուշադրության տակ պահելով հակառակորդին՝ նրանք կարողանում են հանգստություն պարգևել բոլորիս:
Պաշտպանության բանակի դիրքերից մեկի պաշտպանությամբ զբաղված ժամկետային զինծառայող շարքային Սերգեյ Առուստամյանն, ով 19 տարեկան է, արդեն ութ ամիս է իր պարտքն է կատարում հայրենիքի առաջ: Երևանցի Սերգեյն «Արմենպրես»-ի հետ զրույցի ժամանակ շատ բարձր մարտական տրամադրություն ուներ: Նա երկու ամիս առաջ էր հանդիպել ծնողներին և օգտվելով առիթից ցանկություն հայտնեց դիմել նրանց:
«Ծնողներիս ուզում եմ փոխանցել, որ չանհանգստանան, այստեղ լավ է, ապահով: Ընդհանրապես հանգիստ է, կրակոցներ չեն լինում»,- ասաց Առուստամյանը: Շարքայինը նաև նշեց, որ թե զորամասում, թե խրամատում իր համար ծառայությունն անցնում է հանգիստ, չնայած որ երկու տեղում էլ տարբեր տեսակի ծառայություններ են իրականացվում:
Ապարանցի 20-ամյա շարքային Արամ Հովհաննիսյանի զորացրվելուն մնացել է 30 օր: Նրա խոսքով՝ ժամանակը շատ արագ է անցնում: Արամը նախքան բանակ զորակոչվելը հասցրել էր ընդունվել Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերության ֆակուլտետը և մտադրություն ունի զորացրվելուց հետո ուսանել այնտեղ:
«Համբերություն եմ մաղթում ծնողներիս, քանի որ ինձ հաշված օրեր են մնացել: Նրանց հանդիպել էի մոտ 40 օր առաջ՝ խրախուսական արձակուրդի շնորհիվ»,- ասաց Արամը:
Մեկ շաբաթից նա կտեղափոխվի զորամաս և իր կարծիքով դա կլինի վերջին հերթափոխը դիրքերում: Նրա խոսքով՝ զինվորի համար համեմատաբար ավելի բարդ ժամանակահատված է համարվում զինծառայության սկզբի օրերը, քանի որ չի պատկերացրել, թե ինչ է իրենից ներկայացրել զինծառայությունը: Իսկ առաջին անգամ դիրք բարձրանալը նրա համար եղել է վախենալու, սակայն դրանից հետո այդ զգացողությունը վերացել է և Արամը հեշտությամբ հարմարվել է իրավիճակին:
Վերհիշելով ապրիլյան դեպքերը՝ Արամը նշեց, որ իրենք նախքան գործողությունները 14 օր դիրքերում են անցկացրել, իսկ երբ տեղափոխվել են զորամաս, դրանք սկսվել են, և իրենք կրկին բարձրացել են դիրքեր:
«Չնայած որոշակի վախի զգացողությանը, մարտական էինք տրամադրված: Այն չեզոքացնում էր այդ զգացողությունը»,- նկարագրեց նա:
Արամը տղաներին խորհուրդ տվեց ծառայել իրենց հայրենիքի համար, քանի որ դա անհրաժեշտություն է:
«Զինծառայությունը տղային տալիս է համարձակություն»,- ասաց հայրենիքի սահմանի պաշտպանը:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26