Արցախի Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում, որն Ապրիլյան պատերազմի օրերին ամենաշատ նյութական կորուստներն ունեցավ, այսօր արդեն կառուցապատման աշխատանքներ են իրականացվում: Թալիշ համայնքի ղեկավար Վիլեն Պետրոսյանը Արցախ այցելած լրագրողներին մանրամասներ ներկայացրեց գյուղի վերակառուցման, վերաբնակեցման մասին:
«Թալիշում շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են, կառուցվում են գյուղապետարանի և հանդիսությունների շենքերը, առաջիկա օրերին կսկսվեն նոր դպրոցի, մանկապարտեզի շենքերի կառուցման աշխատանքները: Նախատեսվում են ինչպես հին տների վերանորոգման, այնպես էլ՝ նորակառույցների շինարարություն: Մասնավորապես, շուտով կսկսվեն երեք տների կառուցման աշխատանքները»,- ասաց Վիլեն Խաչատրյանը:
Նրա խոսքերով՝ Արցախի Հանրապետության կառավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի օր առաջ հրետակոծությունից վնասված ենթակառուցվածքները վերականգնվեն:
Ապրիլյան մարտական գործողություններից հետո անմիջապես գյուքագրել և հաշվարկել են բոլոր նյութական վնասները:
Առաջին փուլով կառավարությունը փոխհատուցել է թշնամու կողմից թալիշցիների վնասված մեքենաների գումարը: Երկրորդ փուլով, ըստ նրա, թալիշցիները փոխհատուցում կստանան հրետակոծության արդյունքում սատկած անասունների համար:
Վիլեն Պետրոսյանի խոսքով՝ անվտանգության առումով ևս աշխատանքներ են տարվում: «Թալիշում միշտ էլ եղել են կրակոցներ, 2013 թվականից սկսած՝ ժամանակ առ ժամանակ անգամ գյուղի ուղղությամբ, շրջակա տարածքներում պայթել են արկեր: Կարծում եմ՝ շատ սովորական էր դարձել բնակչության համար: Այսօր որոշակի չափով ավելացել է վտանգը, ուստի նոր կառուցվող տները կունենան ապաստարաններ նկուղային հարկերում: Դպրոցը, ընդհանուր ծառայության շենքներն ամբողջությամբ ապահովված կլինեն ապաստարաններով»,- նշեց Թալիշի համայնքապետը:
Խոսելով վերաբնակեցումից՝ Վիլեն Պետրոսյանն ասաց, որ թալիշեցիները ուզում են վերադառնալ գյուղ:
«Եթե ապրիլյան պատերազմից հետո Արցախում մնացել էին 130 բնակիչ, այսօրվա դրությամբ՝ 300 բնակիչ, որոնց մի մասը տեղակայված է Ալաշանում, իսկ մյուս կեսը՝ հանրապետության տարբեր շրջաններում և գյուղերում: Այսօր գյուղ վերադառանալու ցանկություն կա: 20-ից ավելի բնակիչներ, Թալիշում զբաղվում են գյուղատնտեսական աշխատանքներով, անասնապահությամբ, իսկ նրանց ընտանիքներն ապրում են Ալաշանում»,- ընդգծեց Վիլեն Պետրոսյանը՝ հավելելով, որ ներկայումս Ալաշանում տեղադրվել են 20 տնակներ, կատարվում են ներքին հարդարման աշխատանքներ. «Հանրապետության նախագահին խնդրել ենք տրամադրել ևս տաս տնակներ, որը կնպաստի վերաբնակեցման ամբողջական գործընթացին»:
Ինչ վերաբերում է արտոնություններին՝ համայնքի ղեկավարն ասաց, որ այսօր Ալաշանի բնակիչները սպառած ջրի, էլեկտրաէներգիայի համար չեն վճարում: «Համոզված եմ, որ հետագայում երբ Թալիշը կվերաբնակեցվի, Թալիշին ոչ թե արտոնություններ կտան, այլ՝ հատուկ կարգավիճակ: Թալիշում տրվող արտոնությունները կտարբերվեն մնացած արտոնություններից»,- նշեց Վիլեն Պետրոսյանը:
Ըստ նրա՝ թալիշցիները կապ ունեն գյուղի հետ, և վստահ է, որ Թալիշը նորից ծաղկելու է:
«Թալիշում այս տարի լավ բերք է սպասվում, բնակիչները թափ կտան թութը, կհավաքեն Թալիշի բերքը, հենց նրանք, այլ ոչ թե ուրիշները»,- եզրափակելով խոսքն ասաց Վիլեն Պետրոսյանը:
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
16:25
16:09
15:44
15:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44