Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը Սենթ Քիթս և Նևիսի հետ ընկերական հանդիպումից առաջ հանդիպել է լրագրողներին.
Խաղի նախօրեին «Հանրապետական» ստադիոնի մամուլի ասուլիսների սրահում Պետրոսյանը պատասխանել է լրագրողների հարցերին:
- Պարոն Պետրոսյան, ի՞նչ կասեք մրցակցի մասին և ի՞նչ կարող է հանդիպումը տալ խաղից առաջ:
- Ուժեղ հավաքականների հետ նախնական պայմանավորվածություն ունեինք, բայց չստացվեց: Մենք համաձայնեցինք այս խաղին, քանի որ կարճ ժամանակ էր մնացել, օդի ու ջրի պես պետք է այս խաղը: Մի շարք տղաներ մոտ մեկ շաբաթ խաղային պրակտիկա չէին ունենա: Հուսով եմ՝ տղաները մեծ տրամադրությամբ կմտնեն խաղադաշտ: Կարևոր չէ, թե որ հավաքականի հետ ենք խաղում:
- Վաղը հավաքականը կխաղա մարտունակ կազմո՞վ, թե՞ փորձարկումներ կլինեն:
- Փորձարկումներ կլինեն: Վաղը չի լինի այն կազմը, որով կխաղանք Մոնտենեգրոյի դեմ: Տակտիկական և խաղային մի քանի փորձարկումներ կանենք, որը կցանկանանք տեսնել հաջորդ խաղում:
- Հենրիխ Մխիթարյանին կտեսնե՞նք դաշում՝ հաշվի առնելով Չեխիայի հետ հանդիպման դառը փորձը:
- Եթե դառը փորձը հաշվի առնենք, ոչ ոք չպետք է խաղա: Դեռ չեմ որոշել, թե ինչքան, բայց Հենրիխ Մխիթարյանը կլինի դաշտում:
- Արմեն Համբարձումյանի մասին ի՞նչ կասեք:
- Սկզբում «քաշված» էր, բայց հետո փոխվեց: Ես տեսանյութերով ինչ տեսել եմ, այժմ չի հիասթափեցրել:
- Մտավախություն չկա՞, որ մրցակիցը կոպիտ կգործի:
- Ես նայել եմ, մրցակիցը ագրեսիվ է, բայց ոչ կոպիտ: Մենք պետք է արագ խաղանք, որպեսի խուսափենք բախումներից:
- Այժմ առկա 3 հարցերը կմանրամասնե՞ք:
«Մեր խաղային որակների բարձրացում: Եթե մենք դաշտ ենք դուրս գալիս, ապա ձգտելու ենք հաղթանակի: Երրորդն էլ` տակտիկական խնդիրներ լուծենք:
- Նշվել էր, որ Արթուր Պետրոսյանը ֆուտբոլիստ չի հրավիրել «Շիրակից»...:
- Այո, կարդացել եմ: Վահան Բիչախչյանը 22 հանդիպման է մասնակցել, 4-ը՝ մեկնարկայինում. մարզիչները լավ ծրագիր են ընտրել: Անատոլի Այվազովը քիչ է խաղում: Ռոբերտ Դարբինյանը Գավաթի խաղարկության եզրափակչում շատ լավ հանդիպում անցկացրեց, բայց ինչու ոչ ամբողջ առաջնությունում: Ես իմ էությամբ գյումրեցի եմ, բայց հավաքականի գլխավոր մարզիչ եմ: Ինձ համար էական չէ, միայն թե ուժեղ ֆուտբոլիստ լինի: Չի կարելի. բոլորս հայ ենք, խոսքը Հայաստանի հավաքականի մասին է:
- Գոռ Մալաքյանի բացակայության հետ կապված տակտիկական փոփոխություն կլինի՞:
- Գոռ Մալաքյանն իր ակումբում չէր խաղում: Ես չէի մտածում, որ նա կլինի Մոնտենեգրոյի հետ խաղի մեկնարկային կազմում:
- Հարձակման գծի մասին ի՞նչ կասեք:
- Պետք է ակումբներում լավ հարձակվողներ աճեցվեն: Այս պահին ունենք Ռուսլան Կորյանին, Արթուր Սարկիսովին և Տիգրան Բարսեղյանին, ովքեր իրենց ակումբում լավ են խաղում:
- Գրիգոր Մելիքսեթյանի և Արամ Հայրապետյանի մասին ի՞նչ կասեք: Ինչպիսի՞ վիճակում են: Հնարավո՞ր է դարպասպահի փոփոխություն:
- Նրանք շատ լավ դարպասապահներ են, հիասթափեցնելու առիթ չեն տվել: Խաղը սկսելու է Արսեն Բեգլարյանը, ընթացքում կհասկանանք, փոխարինում կանենք, թե ոչ:
Յուրչենկոյի մասին Պետրոսյանն ասաց. «Բոլորի առջև դռները բաց են: Չեմ ցանկանում այլևս խոսել այդ մասին»:
20:52
18:04
17:53
17:25
17:07
16:47
16:34
16:18
15:23
14:52
14:28
14:12
13:49
13:34
13:09
12:27
12:04
10:04
09:24
09:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44