Արցախի Հանրապետության Թալիշ համայնքում շինարարական աշխատանքներն ընթանում են գյուղապետարանի և հանդիսությունների շենքերի շրջանում, իսկ մոտ օրերս կսկսվեն դպրոցի և մակնապարտեզի շինարարության աշխատանքները: Այս մասին Թալիշում ճեպազրույցի ժամանակ ասաց համայնքի ղեկավար Վիլեն Պետրոսյանը: Նա նաև տեղեկացրեց, որ դրան զուգահեռ կընթանան երեք անհատական տների շինարարությունները:
«Հին դպրոցը չի վերանորոգվում զուտ այն պատճառով, որ դիրքերից ուղիղ նշանառության տակ է գտնվում: Նոր դպրոցը կկառուցվի գյուղապետարանի և հանդիսությունների շենքի արանքում: Վրանային ավաններում և իրենց տներում արդեն իսկ մի շարք տղամարդիկ են ապրում: Նրանք հետևում են գյուղի աշխատանքներին, ծառայություն են մատուցում: Իսկ ընտանքիները ժամանակավոր ապաստանում են համայնքի տարածքից դուրս, հիմնականում՝ Ալաշանում»,- ասաց Պետրոսյանը՝ հավելելով, որ ապրիլյան իրադարձություններից հետո վնասները հաշվարկվել են և Կառավարության կողմից դրանց փոխհատուցման առաջին փուլն արդեն կատարվել է: Գյուղապետի խոսքով՝ բնակչության ունեցած մեքենաները, որոնք վնասվել էին թշնամու կողմից, արդեն փոխհատուցվել են, իսկ երկրորդ փուլով կփոխհատուցվի անասնագլխաքանակը:
«Թալիշի բնակաչության համար կրակոցները շատ սովորական են դարձել: Այժմ մենք նոր մոտեցումներով ենք փորձում դիմադրել այդ կրակոցներին և ապահովել անվտանգությունը: Նոր կառուցվող բոլոր շինությունները կունենան իրենց ապաստարանները: Այս տարի Թալիշում բերքը շատ է և համոզված եմ մեր բնակիչներն անպայման թափ են տալու Թալիշի թութը և ծառների բերքերը»,- ասաց Պետրոսյանը՝ վտահեցնելով, որ Հայաստանում ապրող՝ Թալիշի բնակիչների մոտ ցանկություն կա վերադառնալու:
Ապրիլյան քառօրյա պատերազմի տարիներին Թալիշ գյուղն ակրկակոծել էր երեք կողմերից՝ բացառությամբ թիկունքից:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26