Բյուրեղավանի պոլիկլինիկայի տնօրեն Արմեն Մոսիկյանը հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում:
Չարաշահումների վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է, որ Մոսիկյանը 2015թ.-ին սոցիալական փաթեթում ընդգրկված բոլոր ծառայությունները չիրականացված 71 քաղաքացիների իր ստորագրությամբ և պոլիկլինիկայի ֆիրմայի անվամբ կնիքով հաստատված տեղեկանքներ է տրամադրել, ինչն էլ հիմք է հանդիսացել, որ պետությունը յուրաքանչյուր հիվանդի դեպքով 8 հազարական դրամ փոխանցի պոլիկլինիկային: Արդյունքում տնօրենը պետությանը պատճառել է 568 հազար դրամի վնաս: Բացի դրանից, նախաքննության ընթացքում պարզ է դարձել, որ Մոսիկյանը 2013- 2015թթ. Բժշկուհի Մարինե Բաղդասարյանի հետ հափշտակել են Բյուրեղավան, Արզնի և Նուռնուս համայնքներից դիակային տեղափոխությունների համար հավաքագրված 852 հազար դրամը:
Արմեն Մոսիկյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգքրի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով (Խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, որը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:) եւ 308-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով): Մարինե Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ խոշոր չափի յուրացումը: Երկուսի դեպքում էլ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26