Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանն ընդունել է Համաշխարհային բանկի տեսչական խմբի անդամներին: Պատվիրակության ղեկավար Յան Մեթսոնը ներկայացրել է, որ Հայաստանում են՝ ուսումնասիրելու ՀԲ-ի աջակցությամբ իրականացվող Հայաստանի ոռոգման համակարգերի բարելավման ծրագրի ընթացքը:
«Կառույցը, որ ես ներկայացնում եմ, քննում է ՀԲ ծրագրերի իրականացման ընթացքում համայնքների կողմից ներկայացված դժգոհություններն ու առարկությունները: Նման փորձ մենք ունեցանք Կոտայքի մարզի Գառնի համայնքի հետ՝ Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման ընթացքում: Ծրագրի նախագծային լուծումների, հնարավոր բնապահպանական ու սոցիալական ազդեցությունների վերաբերյալ ավելի քան երկու տարի տարվող քննարկումներն ավարտվեցին անցյալ տարի, և կարող ենք արձանագրել, որ համայնքի կողմից ներկայացված բոլոր առարկությունները դարձել են քննարկման առարկա և վերջնական ծրագրում կատարված փոփոխությունների հիմք: Այս առումով շատ ոգևորող է, որ համայնքի ձայնը լսելի եղավ»,- ասել է Յան Մեթսոնը:
ՋՏՊԿ նախագահ Արսեն Հարությունյանը մանրամասնորեն ներկայացրել է ծրագրի ընթացքը և կատարված փոփոխությունները.
«Պետք է նշեմ, որ փոփոխված տարբերակում, իրոք, ներառվել են համայնքի կողմից ներկայացված և ՀԲ-ի կողմից հիմնավոր համարված բոլոր առարկությունները»,- ասել է Ա. Հարությունյանը և հավելել, որ սա Գառնի համայնքում իրականացվող միակ ծրագիրը չէ. Եվրասիական բանկի ֆինանսավորմամբ համայնքում ամբողջությամբ վերանորոգվել է ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի ներտնտեսային ցանցը, որի միջոցով կլուծվի խմելու ջրի հարցը:
«Բացի այդ, կուզենայի անդրադառնալ Գեղարդալճի ջրամբարի վերակառուցման աշխատանքներին, որոնց 90 %-ն արդեն ավարտված է: Այս նախագծի ընթացքում Գիլանլար վտակից դոտացիոն ջրանցքի կառուցման լրացուցիչ աշխատանքներ են իրականացվել, ինչի շնորհիվ ոչ միայն կկարողանանք շուրջ 10 մլն. դրամի էլեկտրաէներգիայի խնայողություն անել, այլև՝ ապահովել համայնքի 4 գյուղեր՝ ինքնահոս ոռոգման ջրով»,- ասել է Ա. Հարությունյանը:
Նշենք, որ Քաղցրաշենի ինքնահոս համակարգի ջրառի նախատեսված գլխամասային հանգույցը տեղափոխվել է Ազատ գետի հունով 5.2 կմ ներքև` ներկայումս գործող Գեղադիր-Հացավան պոմպակայանի տարածք: Այս մոտեցումը հնարավորություն է տվել խուսափել կիրճի՝ որպես հանգստյան գոտի ներկայացվող տարածքներում շինարարական աշխատանքներ իրականացնելուց, ինչպես նաև՝ հեռացնել ջրառի կետը բնության հուշարձաններից` բացառելով կիրճի գրեթե բոլոր հողատերերի առնչությունը ծրագրին:
ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի ծառայություն
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26