Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը գերմանացի պատգամավորների կողմից թուրքական Ինջիրլիքի ռազմաբազա այցելելու թույլտվություն տրամադրելու հարցով մեկնել է Թուրքիա: Այս մասին հայտնում է գերմանական Deustche Welle-ն:
Նախքան մեկնելը նա խնդրի առնչությամբ պարզաբանումներ է տվել լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ ասելով. «Գերմանացի պատգամավորները գերմանացի զինվորներին ոչ թե մեկ անգամ, այլ միշտ պետք է կարողանան այցելել»: Նա ընդգծել է, որ եթե Թուրքիան թույլ չտա դա անել պատգամավորներին, ապա Գերմանիայի համար այլընտրանք չի մնա, քան իր զինվորներին տեղակայել այլ վայրում:
Գաբրիելն ասել է նաև, որ երկու երկրի միջև հարաբերությունների լարման պատճառ է դարձել նաև Թուրքիայում գերմանացի լրագրողների ձերբակալման փաստը: Գերմանիայի արտգործնախարարը Թուրքիայի գործընկերոջ՝ Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպելու է հունիսի 5-ին:
Գերմանիայի և Թուրքիայի միջև հարաբերությունները վերջին ավելի քան մեկ տարվա ընթացքում շարունակում են լարված մնալ: Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից, Գերմանիայում թուրք քաղաքական գործիչների նախընտրական ելույթներն արգելելուց հետո հարաբերություններում վերջին լարվածության պատճառ է դարձել այն, որ պաշտոնական Անկարան արգելել է գերմանացի պատգամավորներին այցելել Ինջիրլիքի ռազմաբազա: Թուրքական կողմի որոշման վրա ազդել է այն, որ Գերմանիան բավարարել է դիվանագիտական անձնագիր ունեցող թուրք զինվորների՝ ապաստան տրամադրելու դիմումները:
Շատ գերմանացի քաղաքական գործիչներ հայտարարել են այն մասին, որ Գերմանիան պետք է իր զինվորներին հետ կանչի Ինջիրլիքի ռազմաբազայից: Իսկ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է Ինջիրլիքի ռազմաբազային այլընտրանք գտնելու անհրաժեշտության մասին: «Պետք է ուսումնասիրեն այլընտրանքները:
Հորդանանը հավանական տարբերակներից է»-, ասել է նա: Պաշտոնական Անկարան խնդրի առնչությամբ հայտարարել է, թե այցն «այս պահին նպատակահարմար չէ»:
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
14:26
14:07
14:05
13:48
13:27
13:04
12:48
12:23
12:07
11:52
11:34
11:17
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44