Դանիան չեղարկել է աստվածանարգության մասին օրենքը, որն ընդունվել է ավելի քան 300 տարի առաջ, հայտնում է The Guardian-ը։ Երկրում այլեւս չեն հետապնդելու կրոնական առարկաների ու խորհրդանիշների հրապարակային անարգանքի՝ այդ թվում սրբազան գրքերի՝ օրինակ Ղուրանի ու Աստվածաշնչի հրկիզման համար։
Թագավորության խորհրդարանում պարզաբանել են, որ անհրաժեշտ չեն համարում սոցիալական օրենքները, որոնք արգելում են կրոնի մասին այս կամ այն արտահայտությունները։ «Կրոնը չպետք է թելադրի, թե հրապարակավ ինչ է թույլատրված ու թե ինչ է արգելված ասել։ Դա կրոնին լրիվ չարդարացված առաջնայնություն է հաղորդում հասարակության մեջ»,- ասել է պատգամավոր Բրունո Ջերապը, որը առաջարկել էր չեղարկել այդ օրենքը։
Ընդ որում մարդկանց հասցեին նրանց կրոնական համոզմունքների պատճառով ուղիղ սպառնալիքները, նվաստացնող արհայատությունները ու ագրեսիվ գործողությունները շարունակում են մնալ պատժելի։
Պարբերականը նշում է, որ երկրում դադարեցվել է դատավարությունը այն դանիացու նկատմամբ, որը 2015-ին հրապարակել է Ղուրանի այրման տեսագրությունը։ Նա պետք է դատարանի առջեւ կանգներ հաջորդ շաբաթ։
Դանիան միակ սկանդինավյան երկիրն էր, որտեղ գործում էր աստվածանարգության մասին օրենքը։ Այն նախատեսում էր մինչեւ չորս ամիս ազատազրկում, բայց իրավախախտների մեծ մասը տուգանքով էին ազատվում։ Վերջին 80 տարիներին այդ օրենքը թագավորությունում ընդամենը մի քանի ագամ է կիրառվել՝ օրինակ 2005-ին դանիական լրատվամիջոցներից մեկում Մուհամեդ մարգարեի ծաղրանկարի համար, իսկ 1946-ին՝ դիմակահանդես- պարահանդեսի ժամանակ կնունքի ծես իրականացնելու համար։
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55