Ծխելը վնասակար սովորություն է, որը բացարձակապես ոչ մի օգտակարություն չունի. այս մասին լրագրողների հետ զրույցում այսպես ասաց երիտասարդ բժիշկների ասոցիացիայի նախագահ, բժիշկ-ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը՝ նշելով, որ պետք է այնպես անել, որ ծխելու նկատմամբ վերաբերմունքը այնպես փոխվի և այն ամոթալի համարվի:
«Դա պետք է լինի ամոթալի արարք, և ոչ թե պայքար դրա դեմ կամ ինչ-որ զրկանք: Ծխելն իրոք, վնասակար է»,-ասաց նա՝ նշելով, որ այն դառնում է պատճառ բազմաթիվ հիվանդությունների՝ սեռական առողջությունը վնասելուց մինչև քաղցկեղի առաջացում:
Ուրոլոգը նշեց, որ տղամարդու դեպքում ծխելն առաջացնում է էրեկտիվ դիսֆունկցիա, սեռական անկարողություն, սեռական ֆունկցիայի նվազում: «Ինչպես նաև՝ բացասական է անդրադառնում ողջ միզասեռական համակարգի վրա»,- ասաց նա:
Բժշկի խոսքով՝ եթե կինը ծխելը թողնելուն ըմբռնումով է մոտենում, ապա տղամարդու մոտ ծխելն առավել շատ ինքնահաստատման խնդիր է լուծում: «Հարցը կայանում է նրանում, որ ծխելն ուղղակիորեն տղամարդու առողջության համար մեծ վտանգ է ներկայացնում և սպառնում, ընդհուպ մինչև կյանքին վտանգ սպառնացող հիվանդություններ»,- ասաց նա:
Նա այդ հանգամանքը պատճառաբանեց նրանով, որ տղամարդիկ սովորաբար ավելի քիչ են դիմում բժշկի հետազոտման համար:
«Եվ դա մեծ բարդություններ է առաջացնում՝ կապված տղամարդկանց մոտ առաջացող սրտանոթային հիվանդությունների, ուրոլոգիական քաղցկեղների, թոքի քաղցկեղի բուժման հետ: Այն բազմակի վնաս է, ոչ միայն վտանգ է տղամարդու սեռական առողջության, այլ նաև նրա ամբողջ օրգանիզմի և կյանքի համար»,- ասաց նա:
Գևորգ Գրիգորյանը նաև նշեց, որ ծխելը թողնելը միայն կամային հատկություններ է պահանջում, ոչինչ չի օգնի ծխելը թողնել ցանկացող մարդուն, բացի իր՝ այլևս ծխախոտի գլանակը չվերցնելու որոշումից:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26