Վերջին ժամանակներում քաղաքականությունից խոսում է միայն «Ելք» դաշինքը, մենք ենք միայն քաղաքական խնդիրներ դնում: «Ազատություն» ռադիոկայանի եթերում «Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդման եթերում նման հայտարարություն է արել «Ելք» դաշինքի պատգամավոր Արամ Սարգսյանը:
Նա նշել է, որ իրենցից բացի քաղաքականության մասին խոսում է նաև Հայաստանի Հանրապետական կուսակցությունից 1-2 մարդ՝ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը և պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը: Դրա համար հանրության հավատն ԱԺ-ից՝ ներառյալ ընդդիմադիրներից, մեծ չէ:
«Մեզ վրա դրված պարտականությունը կրկնակի մեծ է: Մենք կրկնակի պիտի աշխատենք, որ հանրության հետաքրքրությունը բարձրացնենք: Պետք է այնպես անենք, որ կարողանանք գործող իշխանությանը ստիպել լսել մեր տեսակետները: Եթե մեր տեսակետները հանրությունը լսում է, իշխանությունը ստիպված է լինելու լսել»,-ասել է ԱԺ պատգամավորը:
Նրա խոսքով՝ ժողովուրդը մտածում է՝ մարդիկ եկել են խորհրդարան, «խելոք-խելոք» օրենքներ են ընդունել, չարչարվել են, ասել են, որ աշխատավարձը քիչ է, բայց կյանքը չի փոխվել:
«Պատճառն այն չէ միայն, որ այդ օրենքներն ինչ-որ մարդկանց շահեր սպասարկելու համար են եղել, եղել են շատ օրենքներ, որոնք լավն են: Պատճառն այն է, որ այդ օրենքները չեն կիրառվում, չեն լսվում, չեն գործում բոլորի համար»,-տեսակետ է հայտնել «Ելք»-ի պատգամավորը:
Անդրադառնալով այն հարցին, թե հնարավո՞ր է՝ «Ելք»-ը նույնպես տարակարծությունների պատճառով փլուզվի, պատգամավորը պատասխանել է. «Երբ ձևավորվում էր «Ելք» դաշինքը, մենք հիմնականում ապագային միտված բոլոր այդ հարցերը, տարաձայնություններն ամիսուկես քննարկել ենք: Ստորագրել ենք մի փաստաթուղթ, որը բոլոր հարցերի վերջնական պատասխանն ունի»:
Արամ Սարգսյանը վստահեցրել է, որ որևէ մեկը թող չսպասի, թե «Ելք»-ը կարող է փլուզվել, որովհետև թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ ինքն անցել են փլուզվող դաշինքներով, տեսել են այդտեղի խնդիրները:
«Դաշինք փոխելն այնքան էլ լավ գիծ չէ կենսագրության մեջ, մանավանդ իմ տարիքում դա կրկնելն այնքան էլ լավ բան չի լինի, դրա համար մենք ապագայի հետ կապված ցանկացած նրբերանգ մեր մեջ ճշտել ենք»,-ասել է պատգամավորը:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26