Արցախի Հանրապետության նախագահի հանձնարարականով մշակվել է Թալիշի վերակառուցման խոշոր նախագիծ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը: Նրա խոսքով՝ շուտով կսկսվի դպրոցի, մանկապարտեզի, արդեն սկսված է համայնքային կենտրոնի, բուժկետի, նոր տների կառուցման աշխատանքները: Հարությունյանն ընդգծեց, որ այն վերականգնման ծրագիր չէ, այլ նոր Թալիշի կառուցման ծրագիր:
«Թալիշցիների համար բազմաթիվ արտոնություններ են սահմանված, ոչ միայն կրթության առումով, նաև բազմաթիվ այլ հարցերում: Առանց փակագծերը բացելու, ինչ խնդիրներ ունենում են, փորձում ենք տեղում լուծում տալ: Իհարկե, կարող է մեկ-երկու դեպք էլ լինի, որ տեղական իշխանության կամ շրջանային իշխանության կողմից չի բարձրացվել կամ մի փոքր հետաձգվել է, սակայն ցանկացած խնդրի, որ բարձրացվում է թալիշցիների կողմից, տեղում փորձում ենք լուծում տալ»,- ասաց ԱՀ վարչապետը: Վարչապետի խոսքով՝ բավարար աշխատանք է տարվում ամբողջ տարածքում ապաստարաններ կառուցելու համար:
Անդրադառնալով դիտարկմանը, թե հնարավո՞ր է արդյոք Ալաշանը ժամանակավորից դառնա հիմնական բնակավայր թալիշեցիների համար, Արայիկ Հարությունյանը նշեց, որ իրենք ճիշտ չեն համարում պատմական Թալիշը թողնելը և նոր Թալիշ կառուցելն Ալաշանում, դա ճիշտ չէ: Նրա խոսքով՝ ներկայումս կոնկրետ դիտարկվող և չդիտարկվող բոլոր գյուղերն էլ դիտարկվում են, որովհետեւ այսօրվա տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս շատ հեռվից ցանկացած տարածք դիտարկել, մանավանդ զարգացած անօդաչու սարքերի համակարգի պարագայում: ԱՀ վարչապետը վստահեցրեց, որ ադրբեջանական բնակավայրերից տասնյակ, նույնիսկ հարյուրից ավելի բնակավայրեր էլ մենք ենք դիտարկում:
«Սա է մեր ճակատագիրը, և մենք պետք է հասկանանք, որ այո, կարող են լինել հաճախակի նման սադրանքներ ոչ միայն Թալիշում, Մարտունիում, Մարտակերտում, այլ անգամ Ստեփանակերտում: Սա ճակատագիր է, որը մենք ենք ընտրել, որի համար հպարտ ենք և որի համար պատրաստ ենք պայքարել»,-ասաց նա:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26