Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով միջազգային հանրության կողմից անհրաժեշտ արձագանքների բացակայությունը պատճառ դարձավ Թբիլիսիից այլախոհ ադրբեջանցի լրագրողի առևանգման համար, Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
«Լապշինի ձերբակալման ու Ադրբեջան արտահանձնման վերաբերյալ միջազգային հանրության կողմից անհրաժեշտ հակազդեցության բացակայությունը ոգեշնչել է Բաքվին», -նշել է նա:
Բելառուսում ձերբակալված ու Ադրբեջան արտահանձնված բլոգեր Ալեքսանդր Լապշինը ներկայում պահվում է Բաքվի քննչական մեկուսարանում: Նրա դեմ մեղադրանքներ են առաջադրված 281.2 (երկրի դեմ ուղղված հրապարակային կոչեր) և 318 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով: Լապշինին սպառնում է մինչև 5-8 տարվա ազատազրկում միայն նրա համար, որ նա այցելել է Լեռնային Ղարաբաղ ու կատարել Ադրբեջանի իշխանություններին քննադատող որոշ գրառումներ:
Աֆղան Մուխտարլին հայտնի է որպես ադրբեջանական իշխանությունների վարած քաղաքականության քննադատ: 2015 թվականից ի վեր ստիպված է եղել բնակություն հաստատել Թբիլիսիում: Օրերս նա անհետացել էր, ինչի կապակցությամբ ընտանիքը դիմել էր ոստիկանություն: Ավելի ուշ լրագրողը հայտնվել էր Բաքվում և ձերբակալվել:
Նա հայտարարել է, որ Թբիլիսիի կենտրոնից իրեն առևանգել են քաղաքացիական հագուստով անհայտ անձինք, ովքեր խոսում էին վրացերենով: Նրան նստեցրել են մեքենա և դուրս բերել Վրաստանից, ապա դաժան ծեծի են ենթարկել, կապել աչքերը և տեղափոխել մեկ այլ մեքենա, իսկ արդեն ադրբեջանական սահմանին կրկին տեղափոխել են երրորդ մեքենա, որում արդեն խոսել են ադրբեջաներենով:
Մեքենայում նրա գրպանում խոշոր չափի գումար են դրել, և այժմ Ադրբեջանի իշխանությունները նրան մեղադրում են գումարի ապօրինի տեղափոխման և սահմանը հատելու մեջ: Սաբաիլի շրջանային դատարանը Մուխտարլիի նկատմամբ որպես խափանման միջոց է սահմանել երեք ամսով կալանքը։
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26