Սովետական միության տարիներին Հայաստանի տնտեսությունը սրընթաց վերելք ապրեց, և այդ վերելքի ճանապարհին իր մեծագույն դերակատարումն է ունեցել Սովետական Հայաստանի բարձրագուն կրթության գիգանտներից մեկը՝ Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտը:
Այս ինստիտուտն այնպիսի որակյալ կադրեր է պատրաստել, ովքեր սպասարկել են ոչ միայն Սովետական Հայաստանին, այլ մյուս սովետական հանրապետությունների արդյունաբերությունը:
Անկախության տարիներին Պոլիտեխնիկն անուշադրության մատնվեց, քանզի Հայաստանի անկում ապրող արդյունաբերությունը չուներ կադրերի պահանջ, իսկ երիտասարդներն էլ ձգտում էին ավելի մոդայիկ մասնագիտությունների:
Երկար տարիներ հայաստանյան գործարարներից միայն Խաչատուր Սուքիասյանն էր իր ուշադրության կենտրոնում պահում հանրահայտ բուհը՝ ֆինանսական աջակցություն ցուցաբերելով և խրախուսելով Պոլիտեխնիկում սովորող ուսանողներին, կարծում եմ` վստահ լինելով, որ հենց այս բուհի շրջանավարտներն են կրկին զարկ տալու Հայաստանի արդյունաբերության զարգացմանը:
Այսօր Պոլիտեխնիկին աջակցելու և այս կարևոր հաստատությանը նոր շունչ տալու ազդակով հանդես եկավ նաև մեծ բարերար Սամվել Կարապետյանը, ում ներդրումների արդյունքում երբեմնի կրթական հսկան կվերազինվի, կարդիականացվի , կհամագործակցի համաշխարհային առաջատար ընկերությունների և կրթական հաստատությունների հետ և ի վերջո կսկսի պատրաստել 21-րդ դարի արդյունաբերության պուլսը զգացող մասնագետներ, ովքեր էլ ապագայում Հայաստանը կդարձնեն արդյունաբերական երկիր:
Ուրախ եմ, որ մոդայիկ թվացող բուհերի կողքին մեր գործարարներն ու պետությունը սկսեցին լրջագույնս կարևորել երկրի զարգացումն ապահովելու ներուժ ունեցող Պոլիտեխնիկը:
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
16:03
15:33
15:03
14:33
14:05
13:35
13:07
12:35
12:04
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34