«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Թե Սերժ Սարգսյանը, եւ թե Կարեն Կարապետյանը արդեն հայտարարել են, որ առաջիկայում Հայաստանից արտահանման ծավալները պետք է կազմեն մեր համախառն ներքին արդյունքի մոտ 40-45 տոկոսը:
Այսինքն, եթե այդ «թվաբանությունը» մտովի պրոյեկտենք այսօրվա իրականության վրա, ապա Հայաստանից արտահանման ծավալները հիմա պետք է կազմեին 4.5-5 միլիարդ դոլար, քանի որ մեր համախառն ներքին արդյունքը մոտ 11 միլիարդ դոլար է ներկայումս: Սակայն հիմա Հայաստանից արտահանումը կազմում է ընդամենը 1.8 միլիարդ, կամ ՀՆԱ-ի 16-17 տոկոսը: Ու այնպես չէ, որ արտահանման ծավալները երեք անգամ մեծացնելով` կարելի է հասնել նշված ցուցանիշին: Դրան զուգահեռ, Սերժ Սարգսյանի ու Կարեն Կարապետյանի ասելով, աճելու է նաեւ ՀՆԱ-ն: Ու եթե մեր ՀՆԱ-ն մի քանի տարի անց, մի հրաշքով դառնա, ասենք, 20 միլիարդ դոլար, ապա արտահանման ծավալները, ըստ մեր ամենաբարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունների, պետք է կազմի արդեն 8-9 միլիարդ դոլար, կամ 4-5 անգամ ավելի, քան հիմա է:
Տեսականորեն դա լուծելի խնդիր է: Աշխարհում կան երկրներ, ընդ որում` չափերով շատ փոքր, որոնց հաջողվել է ավելի մեծ խնդիրներ լուծել: Այլ կերպ ասած, անհնարին ոչինչ չկա: Բայց արդյոք Հայաստանը կհամալրի՞ այդպիսի հաջողված երկրների շարքը: Այնպես չէ, որ մի օր մենք արթնանալու ենք ու տեսնենք, որ արտահանման ծավալները այդ օրը առավոտյան աճել են 4-5 անգամ: Դա պետք է ունենա ընթացք` տարին տարվա համեմատ մեր տնտեսությունը պետք է ունենա որակական աճ, արդիականանա, ներդրումներ լինեն, արտադրվեն մրցունակ ապրանքներ...: Կա՞ արդյոք այդ ընթացքը:
Եթե ամփոփենք, ասենք, վերջին շրջանի տնտեսական լրահոսը, ապա կարձանագրենք, որ Հայաստանում հիմնականում կառուցվում են սուպերմարկետներ, մոլեր, առեւտրի կենտրոններ...: Լավ է, որ կառուցվում են, բայց դրանք որեւէ կերպ չեն կարող հանգեցնել Հայաստանից արտահանման ծավալների աճին: Դրանց «բովանդակությունը» ընդամենը ներքին սահմանափակ ռեսուրսը վերաբաշխելն է: Այսինքն, մարդիկ իրենց ունեցած գումարը ծախսում են ոչ թե X խանութում, այլ Y մոլում: Դրանից մարդկանց ունեցած գումարը չի ավելանում, նույնիսկ նոր աշխատատեղ չի ստեղծվում: Այդ նորակառույց մոլերում ու սուպերմարկետներում ստեղծված աշխատատեղերը ի վերջո այլ առեւտրային օբյեկտում փակված աշխատատեղերի հաշվին են:
Մի խոսքով, այն, ինչ մենք տեսնում ենք մեր շուրջը, ամենեւին չի խոսում այն մասին, որ արտահանման ծավալների կտրուկ աճին միտված գործընթացներ են տեղի ունենում: Իհարկե, նման աճին որոշ չափով կարող է նպաստել հանքարդյունաբերությունը, բայց նույնիսկ այս ոլորտի ռեսուրսը բավարար չէ արտահանումը 4-5 անգամ ավելացնելու համար:
Նրանք, ովքեր ունեն ֆինանսական մեծ հնարավորություններ եւ չեն դիմում բանկերին վարկեր ստանալու համար, իրենց գումարները ուղղում են սուպերմարկետների ու մոլերի կառուցմանը: Մնում է պարզել, թե այդ ինչի վրա են հույս դրել Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը, երբ կանխատեսում են արտահանման ծավալների կտրուկ աճեր»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55