«ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունն օրեր առաջ մոտ 2 մլն դրամի չափով գնումներ է կատարել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս գերատեսչությունը մայիսի 17-ին պայմանագիր է կնքել «Զորաշեն» ընկերության հետ և ձեռք բերել կահույք:
Խորհրդարանական ընտրություններին մասնակցած, բայց պատգամավոր չդարձած Արման Սահակյանի կողմից ղեկավարվող այս կառույցը պետական միջոցներով գնել է խորհրդակցությունների մեկ սեղան՝ 568 հազար դրամով, փափուկ կահույքի մեկ հավաքածու՝ 600 հազար դրամով, մեկ բազմոց՝ 98 հազար 400 դրամով: Իսկ ահա ղեկավարի մեկ աթոռի համար այս գերատեսչությունը պետական միջոցներից ծախսել է 664 հազար 800 դրամ: Ենթադրվում է, որ այս աթոռը պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի համար է:
Նկատենք, որ գոնե ղեկավարի աթոռի գնման դեպքում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ավելի բարեխիղճ էր («Ժողովուրդ»-ը գրել էր, որ քաղաքապետարանը գնել է ղեկավարի 300 հազար դրամանոց աթոռ), քան Ա. Սահակյանը: Ավելին՝ նման կահույք գնելու ինչ անհրաժեշտություն կար` այն դեպքում, երբ հաջորդ տարում կառավարությունը նախատեսում է լուծարել այս կառույցը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55