«Առաջ, հանրապետություն» նախագահական շարժումից թեկնածուները հաղթանակ են տարել Ազգային ժողովի՝ Ֆրանսիայի սահմաններից դուրս 11 ընտրատարածքներում անցկացված ընտրությունների առաջին փուլում: Նրանք առաջատարն են դրանցից տասում: Այդ մասին վկայում են հանրապետության ԱԳ նախարարության հրապարակած տվյալները: Արտերկրում քվեարկության առաջին փուլը հունիսի 3-4-ը տեղի է ունեցել 11 ընտրատարածքում: Արտասահմանում ապրող Ֆրանսիայի քաղաքացիները կարող էին քվեարկել 717 ընտրական տեղամասերում: Երկրի ԱԳ նախարարության տեղեկատվության համաձայն՝ ընտրություններին մասնակցությունը կազմել է 19,1 տոկոս:
Արտերկրում ընտրությունների երկրորդ փուլը պլանավորված է հունիսի 18-ին: Ֆրանսիայում Ազգային ժողովի ընտրությունները նշանակված են հունիսի 11-ին եւ 18-ին: Խորհրդարանն ընտրվում է մեծամասնական համակարգով. բոլոր կուսակցություններից եւ ընտրադաշինքներից թեկնածուները պայքարում են 577 միամանդատ ընտրատարածքներում:
Քվեարկության արդյունքից կախված կլինի այն, թե Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնը կկարողանա արդյոք առաջիկա հինգ տարում ունենալ սեփական խորհրդարանական մեծամասնությունը, որի կազմած կառավարությունն ընդունակ կլինի իրագործել նրա քաղաքական ծրագիրը:
Հասարակական կարծիքի բազմաթիվ հարցումների համաձայն, «Առաջ, հանրապետություն» շարժումը Ազգային ժողովի ընտրությունների առաջին փուլում կարող է ստանալ ձայների բացարձակ մեծամասնությունը՝ առաջ անցնելով մնացած քաղաքական կուսակցություններից: Այսպես, օրինակ, Opinionway-ի հարցման տվյալներով, որն անցկացվել է մայիսի 30-ից մինչեւ հունիսի 1-ը, «Առաջ, հանրապետությունը», որը հանդես է գալիս «Դեմոկրատական շարժում» կուսակցության հետ համատեղ, առաջին փուլում կհավաքի ձայների 29 տոկոսը:
«Հանրապետականներ» եւ «Դեմոկրատների եւ անկախների միություն» կուսակցությունների կոալիցիայից աջ կենտրոնամետները կարող են ստանալ ձայների 20 տոկոսը, իսկ «Ազգային ճակատից» թեկնածուները՝ ձայների 18 տոկոսը: Առաջատարների այս խմբին հաջորդում են Ժան Լյուկ Մելանշոնի «Ըմբոստ Ֆրանսիա» շարժումից թեկնածուները, Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցությունը, Ձախ արմատական կուսակցությունը եւ ուրիշներ, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55