Music of Armenia-ն ազդարարում է «Սայաթ-Նովա» փառատոնի ﬔկնարկի մասին, որն այս տարի տեղի կունենա հունիսի 16-18-ը: Այն կﬔկնարկի Թբիլիսիում և կավարտվի Երևանում:
Հայ երաժիշտները կհյուրընկալվեն Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցում հունիսի 16-ին: Այստեղ հայ և վրացի երաժիշտները կներկայացնեն Սայաթ-Նովայի ու աշուղական երաժշտությունը ոչ ﬕայն անհատական կատարուﬓերի այլև համարտեղ աշխատանքի ﬕջոցով:
Փառատոնի գործընկերներն են «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիﬓադրամը, ՀՀ մշակույթի նախարարությունը, Գերմանական ﬕջազգային համագործակցության ընկերությանը (GIZ), Մետաքսի ճանապարհ հյուրանոցը, «Մեգերյան Կարպետ» ընկերությունը, Ֆաբրիկա հյուրանոցը, Թբիլիսի և gg taxi-ն:
IDeA հիﬓադրաﬕ աջակցությամբ փառատոնն այս տարի անցկացվում է նաև Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցում, որը վերականգնուﬕց հետո վերաբացվել է 2015թ-ի հոկտեմբերին։ Փառատոնի կազմակերպումը եկեղեցու տարածքում ոչ ﬕայն նոր շունչ կհաղորդի եկեղեցական կյանքին, այլև կնպաստի վիրահայության ազգային ինքնության պահպանմանը։ Տոնելով այս յուրահատուկ արվեստի գեղեցկությունը՝ «Սայաթ-Նովա» փառատոնի նպատակն է պահպանել և տարածել Սայաթ-Նովայի ժառանգությունն ու առհասարակ աշուղական մշակույթը:
Մի քանի օրերի ընթացքում Սայաթ-Նովա փառատոնը իր շուրջը կﬕավորի երկու հարևան երկրների տարբեր փորձառություն ունեցող երաժիշտների, ովքեր անաղարտ են պահում Սայաթ-Նովայի երաժշտությունը ու աշուղական արվեստը:
«Սայաթ-Նովա» փառատոնն այս տարի տեղի կունենա երկրորդ անգամ ու ևս ﬔկ անգամ կﬕավորի ﬔծ բանաստեղծի և աշուղի արվեստը գնահատողներին: Փառատոնը կօգնի վերհիշել ու վերագնահատել հայկական երաժշտության ունեցած ու տարիների ընթացքում ﬔզ հասած հարուստ ժառանգությունը:
Փառատոնի ծրագիրն ու մասնակիցները.
16 Հունիս 2017 ԹԲԻԼԻՍԻ | Սուրբ Գևորգ եկեղեցի Հայ և վրացի երաժիշտների հաﬔրգ:
17 Հունիս 2017 ԵՐԵՎԱՆ | Մետաքսի ճանապարհ հյուրանոց Ջնար անսամբլ
18 Հունիս 2017 ԵՐԵՎԱՆ | Մեգերյան Կարպետ Սայաթ-Նովա անսամբլ

13:42
13:24
13:08
12:44
12:35
12:21
12:03
11:58
11:49
11:33
11:12
10:56
10:34
09:49
09:27
09:04
20:52
18:04
17:53
17:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44