ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից բռնության գործադրմամբ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի վերաբերյալ Երևան քաղաքի բնակչուհի Վ. Գ.-ի և ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ա. Հ.-ի հաղորդումների հիման վրա: Այս մասին տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից:
Այսպես, համաձայն Վ. Գ.-ի հաղորդման, ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի աշխատակիցները 08.05.2017թ.-ին` անտեսելով Երևանի Մ. Ավետիսյան 2-րդ փողոցի 17 Ա շենքում գտնվող բնակարանում փաստացի բնակվող Վ. Գ.-ի և հիշյալ տան սեփականատիրոջ միջև առկա քաղաքացիաիրավական վեճը, ինչպես նաև դրա վերաբերյալ համապատասխան դատական ակտի բացակայությունը, սեփականատիրոջ հետ կոտրել են հիշյալ բնակարանի դռան փականը և հարկադրանքի միջոցով Վ. Գ.-ին հեռացրել փաստացի իր տիրապետման տակ գտնվող տնից: Ոստիկանները վերջինիս բերման են ենթարկել բաժին` նրա նկատմամբ բռնություն գործադրելով, որի հետևանքով կինը մարմնական վնասվածքներ է ստացել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Վ. Գ.-ն Հատուկ քննչական ծառայությանը նաև հայտնել է, որ այդ ընթացքում կորել են իր բջջային հեռախոսն ու բնակարանի բանալիները: Բացի այդ, Վ. Գ.-ն իր հաղորդմամբ հայտնել է նաև, որ դռան փականը կոտրելու հետևանքով բնակարանից կորել են այնտեղ պահվող կանխիկ գումարն ու իր թանկարժեք զարդերը: Գողության հիշյալ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում:
Մյուս քրեական գործը Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ա. Հ.-ի հաղորդման հիման վրա: Վերջինս Հատուկ քննչական ծառայությանը հայտնել է, որ 15.03.2017թ.-ին «Արմավիր» ՔԿՀ-ի մի քանի աշխատակիցներ նույն հիմնարկի պատժախցերից մեկում մահակներով ծեծի են ենթարկել իրեն այն բանի համար, որ ինքը նախորդ օրը հայհոյանքներ է տվել ՔԿՀ-ի աշխատակիցներից մեկին: Դատապարտյալը հայտնել է նաև, որ շուրջ 7 օր գտնվել է պատժախցում, իսկ հիմնարկի բժիշկը, չնայած իր խնդրանքներին, ծեծի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներն այդպես էլ չի արձանագրել:
Վերը նշված դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել են քրեական գործեր ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով:
Կատարվում է նախաքննություն:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26