Հույս ունեմ, որ նորընտիր տեղապահը կանոնադրությանը համապատասխան կկազմակերպի Պոլսի Հայոց պատրիարքի ընտրությունը: Այս մասին, այսօր՝ հունիսի 6-ին, Եկեղեցական-ներկայացուցչական վեցերորդ ժողովի ժամանակ նշել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ ժողովին մասնակցում է 150 պատգամավոր՝ Հայ եկեղեցու թեմակալ առաջնորդներ, առաջնորդական տեղապահներ, Մայր աթոռում եւ Նվիրապետական աթոռներում պաշտոնավարող եպիսկոպոսներ, Հայրապետական պատվիրակներ, Գերագույն հոգ եւոր խորհրդի անդամներ եւ այլն: Ներկա չէր Երուսաղեմի Հայոց պատրիարքը:
Ժողովի մեկնարկին բացման խոսքով հանդես են եկել Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսը:
«Մեր եկեղեցու առջեւ ծառացած մարտահրավերների հաղթահարումը անկարելի էր պատկերացնել առանց եկեղեցական կառույցների սերտ եւ ամուր գործակցության. այս առումով մեծապես կարեւոր էր Նվիրապետական աթոռների, թեմերի եւ եկեղեցական մյուս կառույցների սերտ եւ ջերմ հարաբերությունների խորացումը: Գոհունակությամբ եմ արձանագրում, որ բարվոք են Մայր աթոռի հարաբերությունները Նվիրապետական աթոռի հետ: Տեւական ժամանակ շարունակում եմ գործել միասնական հանձնախմբերը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հետ: Եղբայրական այդ հարաբերությունների շնորհիվ հնարավոր եղավ գումարել եպիսկոպոսաց միասնական ժողովները, որոնց արդյունքում Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասումը կատարեցինք»,- ասել է Ամենայն Հայոց կաթողիկոսը:
Նա իր խոսքում անդրադարձել է վերջին ամիսներին Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքության շուրջ ստեղծված իրավիճակին՝ հույս հայտնելով, որ պատրիարքարանի նորընտիր տեղապահը նախանձախնդրությամբ կիրականացնի պատրիարքարանի ընթացիկ աշխատանքները եւ ընդունված կարգով եւ կանոնադրությանը համապատասխան կկազմակերպի Պոլսի Հայոց պատրիարքի ընտրությունը:
Ժողովը, որը կտեւի հունիսի 6-9-ը, օրակարգում ունի հետեւյալ հարցերը. Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի դիվանի եւ հանձնախմբի ընտրություն, Ազգային-եկեղեցական ժողովի կանոնադրության նախագծի քննարկում, Գերագույն հոգ եւոր խորհրդի անդամների ընտրություն, զեկույց թեմերում ուղենշային փաստաթղթի ներդրման գործընթացի մասին, «2018-ը՝ երիտասարդության տարի» ծրագրի ներկայացում:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26