Լոնդոնի քաղաքապետ Սադիք Խանն առաջարկել է չեղարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ այս տարվա աշնանը նախատեսվող պետական այցը Մեծ Բրիտանիա: Այս հայտարարության պատճառը մի շարք թվիթներն են, որոնցում Սպիտակ տան ղեկավարը քննադատել է Խանին Լոնդոնում ահաբեկչությունից հետո նրա ասածների համար: Այս մասին հայտնում է Daily Telegraph թերթը:
«Չեմ կարծում, որ մենք պետք է կարմիր գորգ փռենք ԱՄՆ նախագաի առաջ այն պայմաններում, երբ նրա քաղաքականությունը դեմ է գնում ամենին, ինչ մենք պաշտպանում ենք»,- ասել է Խանը երկուշաբթի բրիտանական հեռուստատեսության 4-րդ հեռուստաալիքի եթերում: Միաժամանակ, Խանը չի կարծում, որ դա կվնասի Լոնդոնի և Վաշինգտոնի հատուկ գործընկերային հարաբերություններին: «Երբ դուք հատուկ հարաբերություններ ունեք, դա ոչնչով չի տաբերվում այն իրավիճակից, երբ դուք մտերիմ ընկեր ունեք՝ դուք նրա կողքին եք լինում փորձությունների ժամանակ, բայց քննադատում եք նրան, երբ նա իրավացի չէ: Կան շատ բաներ, որոնցում Դոնալդ Թրամփն իրավացի չէ»,- հավելել է նա:
Հակառակ դիրքորոշում ունի Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Բորիս Ջոնսոնը:
«Հրավերն ուղարկվել և ընդունվել է, ու ես դրա վերանայման մեջ իմաստ չմ տեսնում: Նա (Խանը) լիովին իրավացի է, որ հանգստացրել է իր քաղաքի բնակիչներին՝ բացատրելով փողոցներում զինված ոստիկանների ներկայությունը»,- ասել է Ջոնսոնը:
Բանավեճը սկսվել է այն բանից հետո, երբ Լոնդոնում հունիսի լույս 4-ի գիշերն իրականացված ահաբեկչությունից հետո Խանը Միացյալ Թագավորության բնակիչներին այսպիսի ուղերձ է հղել. «Իմ նախազգուշացումը լոնդոնցիներին և մեր մեծ քաղաքի հյուրերին՝ հանգիստ և զգոն եղեք: Այսօր կարող եք տեսնել ոստիկանների թվի աճ, այդ թվում՝ զինված աշխատակիցների և քաղաքացիական հագուստով աշխատակիցների: Դրա պատճառով մտահոգվելու պատճառ չկա»:
Մի քանի ժամ անց Թրամփը Twitter-ում մեկնաբանեց Խանի խոսքերը. «Առնվազն 7 մարդ է զոհվել և 48-ը վիրավորվել է ահաբեկչության հետևանքով, իսկ Լոնդոնի քաղաքապետն ասում է, որ «անհանգստության պատճառ չկա»»,- գրել է ԱՄՆ նախագահը: «Մենք պետք է դադարենք քաղաքականապես կոռեկտ լինել, պետք է զբաղվել մեր քաղաքացիների անվտանգության ապահովմամբ: Եթե մենք ավելի խելացի չդառնանք, ամեն ինչ միայն ավելի կվատանա»,- հավելել է Թրամփը մեկ այլ հաղորդագրության մեջ:
Երկուշաբթի Թրամփը Twitter-ում նորից քննադատել է Խանին՝ նրա նոր հայտարարություններում «խղճուկ արդարացումներ» տեսնելով: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հանդես եկավ ի պաշտպանություն Խանի, իսկ Լոնդոնի քաղաքապետարանը հայտարարեց, որ քաղաքապետն ավելի կարևոր գործեր ունի, քան ԱՄՆ նախագահի քննադատական արտահայտություններին պատասխաններ պատրաստելը, որոնցում Լոնդոնի քաղաքապետի խոսքերը « միտումնավոր հանվել են կոնտեքստից»:
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55