Ճանապարհորդությունների սիրահարները տեղյակ են հայտնի զբոսաշրջային երթուղիների և գլխավոր տեսարժան վայրերի մասին և նախընտրում են տեսնել դրանք իրենց աչքով: Սակայն աշխարհում կան վայրեր, որոնք այս կամ այն պատճառով անհասանելի են սովորական զբոսաշրջիկների համար:
AdMe.ru-ն պատմել է Երկիր մոլորակի ամենախորհրդավոր վայրերի մաիսն, որոնք չեք գտնի ուղեցույցներում.
Կոֆուններ, Ճապոնիա
Այս ձեռակերտ կղզիները կայսերական ընտանիքի անդամների հինավուրց գերեզմաններն են: Հազվադեպ դրանք կարող են այցելել միայն հնագետները՝ կայսերական տան թույլտվությամբ:
Հյուսիսային Սենտինելյան կղզի, Հնդկաստան
Կղզու բնակիչներն ամեն գնով պաշտպանում են իրենց հողն օտարականներից: Ահա թե ինչու Հնդկաստանի կառավարությունը զբոսաշրջիկների անվտանգությունն ապահովելու համար արգելում է նրանց մոտենալ կղզուն:
Լքված թաղամաս Վարոշա
Ֆամագուստա քաղաքի լքված Վարոշա թաղամասը եղել է ամենասիրված զբոսաշրջային ուղղությունը Կիպրոսում: Սակայն ամեն ինչ փոխվել է 1974 թվականի հուլիսին. թուրքական զորքերը ներխուժել են քաղաք, և բնակիչները տարհանվել են: Այդ պահից ի վեր քաղաքը ցանկապատված է և գտնվում է թուրքական բանակի վերահսկողության տակ:
Սեյբլ կղզի, Կանադա
Ատլանտյան օվկիանոսում գտնվող այս ավազային կղզին, որում բնակվում է ավելի քիչ, քան 30 մարդ, խորտակված նավերի գերեզմանոց է: Բացառիկ բնության շնորհիվ կղզուն շնորհվել է արգելոցի կարգավիճակ: Կղզի այցելելու համար անհրաժեշտ է թույլտվություն ստանալ Կանադայի կառավարությունից և ապացուցել ուղևորության անհրաժեշտությունը:
Լասկո քարանձավ, Ֆրանսիա
Լասկոյի քարանձավում պահպանվել են հնագույն քարանձավային որմնանկարչության օրինակներ. 15 տարի բաց լինելուց հետո քարանձավը փակվել է զբոսաշրջիկների համար: Այժմ կարելի է այցելել քարանձավի ճշգրիտ պատճենը կամ մասնակցել վիրտուալ շրջագայության:
Գաղտնի սենյակ, ԱՄՆ
ԱՄՆ-ի Հարավային Դակոտա նահանգի Քիսթոմ քաղաքի մոտակայքում գտնվող Ռաշմոր լեռը հայտնի է ոչ միայն ԱՄՆ նախագահների հայտնի խորաքանդակների շնորհիվ: Լեռան մեջ գաղտնի սենյակ է գտնվում, որն իրենից ներկայացնում է ժամանակի պարկուճ. այն պարունակում է երկրի կարևոր պատմական փաստաթղթերի պատճենները: Սենյակի մուտքը փակ է կոդային կողպեքով հագեցած գրանիտե սալաքարով:
23:04
22:45
13:37
13:02
10:17
09:22
22:09
20:42
20:15
19:12
17:33
17:19
17:03
16:55
16:33
15:44
15:18
15:02
14:08
13:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15