Եռօրյա աշխատանքային այցով Բելառուսի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին հանդիպել է Բելառուսի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարար Լեոնիդ Զայացի հետ:
Այս մասին հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Հանդիպման ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ԵԱՏՄ երկրներում ներմուծվող հիմնական գյուղատնտեսական մթերքների տեղական արտադրանքով փոխարինմանը, երկու երկրների գյուղատնտեսության ոլորտի զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, մասնավորապես` պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ աշխատանքային խմբի ձևավորման շուրջ: Կողմերն անդրադարձ են կատարել նաև տոհմային անասնաբուծության և
սերմնաբուծության ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցերին:
անասնաբուծության ոլորտում: Բելառուսական կողմի հետաքրքրության պարագայում Հայաստանում հնարավոր է ստեղծել համատեղ տոհմային սելեկցիոն կենտրոններ»,- նշել է Իգնատի Առաքելյանը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարը տեղեկացրել է, որ Հայաստանում գործում է տոհմային անասնաբուծության զարգացման ծրագիր:
Բելառուսի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարար Լեոնիդ Զայացը նշել է, որ Իգնատի Առաքելյանի կողմից բարձրացված հարցերը կարևոր են և անհրաժեշտ է դրանք քննարկել: Նա ընդգծել է, որ երկու գերատեսչությունների դիրքորոշումներն անհրաժեշտ է միավորել, ինչը դրական ազդեցություն կունենա երկկողմ համագործակցության արդյունքների վրա:
Հանդիպման ժամանակ որոշվել է, որ ոլորտում երկու երկրների համագործակցության խորացման հարցերով կզբաղվի համապատասխան աշխատանքային խումբը:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26