Հայաստանը ժողովրդագրական խնդիրներ ունի, իսկ ամենախնդրահարույց իրավիճակը ծնելիության, ամուսնությունների նվազման միտումի շարունակումն ու հետագա խորացումն է: Tert.am-ի հետ զրույցում իր մտահոգությունը բարձրաձայնեց ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը: Նրա կարծիքով՝ ներկա պատկերը կարող է հանգեցնել նրան, որ սկսվի ապաբնակեցման երևույթը:
«Այս միտումը տանելու է նրան, որ ծնելիության թիվն ավելի քիչ է լինելու, քան մահացությունների թիվը: Այսօր դեռևս մենք ունենք բնական դրական աճ՝ մոտավորապես 12-14 հազարի մարդու շրջանակներում, սակայն այս պատկերը փոխվելու է, որովհետև մահացությունների թիվն աճում է: Ծնելիության թիվը շարունակում է նվազել, որովհետև ծնող տարիք են մտնում 1990-ականների վերջի, 2000-ականների սկզբի սերունդը, որոնց թվաքանակը, 1990 ականների ծնելիության նվազման արդյունքում, չափազանց պակաս է եղել»,- ասաց Եգանյանը:
Խոսելով ժողովրդագրական խնդիրները կանխարգելելու պետության կողմից հնարավոր քայլերի մասին՝ նա նկատեց, թե այս խնդիրների կարգավորումը պետությունից բավականին ահռելի գումարներ կտանի: Սակայն շեշտեց, թե անգամ մեծ գումարներ ներդնելու պարագայում, միևնույն է, վստահություն չկա, որ երկիրը շոշափելի արդյունքի կհասնի:
«Ամենաթանկ հաճույքներից մեկն է, որը պետությունն իրեն կարող է թույլ տալ, շատ թանկ միջոցառումներ են, ընդ որում, չեն պարունակում լիարժեք երաշխիք, որ կարելի է հաջողության հասնել: Ցավոք սրտի, այժմ մեր պետության կողմից չեմ տեսնում նման գործողություներ, հնարավորություններն էլ չեմ տեսնում, որ ունի, առանձնապես նպատակաուղղված ցանկություն էլ չեմ տեսնում: Որոշակի քայլեր արվում են, սակայն դրանք եղանակ ստեղծել չեն կարող, իրավիճակի կարդինալ լուծում ապահովել չեն կարող»,- շարունակեց նա:
Ժողովրդագիրը շեշտեց, որ անխուսափելի է ու գալու է պահը, որ մահերի թիվը գերազանցելու է ծնելիությանը: Թեև Եգանյանն հստակ տարեթիվ ասելուց խուսափեց, միևնույն է, շեշտեց, որ այդ պատկերին բախվելը սարերի հետևում չէ.«Մենք արդեն ունենք թաքնված ապաբնակեցում, քանի որ մեզ մոտ, անգամ, վաղուց չի ապահովում սերնդի պարզ վերարտադրությունն, այսինքն՝ ներկայիս սերունդը ծնում է ավելի քիչ թվով երեխան և այդպես շարունակ: Արդեն վաղուց մենք ունենք բնակչության թվաքանակի նվազում՝ ի հաշիվ միգրացիայի»,- շարունակեց ժողովրդագիրը:
Ռուբեն Եգանյանի գնահատմամբ՝ժողովրդագրական խնդիրները առաջանում են համակարգային խնդիրներից, ժողովրդագրությունն ազդվում է մեր կյանքի դրսևորումներից՝ քաղաքական, տնեսական, սոցիալական, բարոյահոգեբանական այլ երևույթներից:
«Եթե ցանկություն կա լուծել ժողովրդագրական խնդիրներն, ապա պետք է գտնել ու ներազդել պատճառների վրա»,- եզրափակեց Եգանյանը:
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55