«Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նախօրեին խորհրդարանում փակ հանդիպումներ է ունեցել «Ծառուկյան» դաշինք և ՀՀԿ խմբակցության պատգամավորների հետ։ Առանձին-առանձին հանդիպումների ժամանակ նա քննարկել է իր «Ես եմ» և «Պատիվ ունեմ» նախագծերը, մինչ դրանք օրենսդրական նախաձեռնության կարգով կներկայացվեն ԱԺ-ին։
Մասնավորապես նշել է, որ «Ես եմ» ծրագիրը կոչված է խրախուսելու նրանց, ովքեր իրենք են կայացրել առաջնագծում ծառայելու որոշում, իսկ «Պատիվ ունեմ» ծրագրի գաղափարախոսությունը բուհական տարկետումն սպայական ծառայության հետ կապելն է:
ԲՀԿ-ականները հետաքրքրվել են, թե կարո՞ղ է արդյոք առաջին կարգի զորամասում ծառայող զինվորը կես ճանապարհից ետ կանգնել, ի՞նչ է նախատեսվում այդ դեպքում։ Ըստ ծրագրի, ժամկետային զինծառայողը, կամավոր ընտրելով այդ ծառայությունը, կստանա բացարձակ նոր կարգավիճակ, որը կարելի է անվանել ժամկետային պայմանագրային ծառայություն:
Սա նշանակում է, որ 2 տարի ժամկետային ծառայության փոխարեն առաջարկվում է ստորագրել պայմանագիր, 3 տարի ժամկետով ծառայության անցնել առաջին կարգի զորամասում, բայց հետևյալ պայմաններով՝ 5 ամիս ուսման ցիկլն ավարտելուց հետո ծառայություն 1+1+2 ձևաչափով. 1 շաբաթ յուրաքանչյուր ամիս անցկացնում են տանը, 1 շաբաթ՝ զորամասում, պատրաստվելով մարտական հերթապահության, և 2 շաբաթ՝ առաջնագծում: 3 տարի ծառայելուց հետո նրանք իրենց հաշվին մոտ 5 միլիոն դրամ կստանան։
Պնախարարը պատասխանել է, որ կարող են որոշումից հետ կանգնել, պարզապես նման դեպքում լրացվում է 2 տարվա ժամկետային ծառայությունը․ եթե, ենթադրենք՝ մի քանի շաբաթ արձակուրդում է եղել, ապա պետք է լրացնի այդ ազատ օրերը։ Վ․ Սարգսյանն ասել է նաև, որ նման ծառայություն ընտրած զինվորի զոհվելու դեպքում 5 միլիոնը կփոխանցվի ընտանիքին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
11:33
11:09
10:33
10:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44