Տնտեսության աճը` գերակա խնդիր
Ապրիլյան չորսօրա պատերազմից հետո հանության տրամադրություններում էմոցիոնալ պահը տեղի է տալիս և ստեղծված իրավիճակում սթափ դատելու մոտիվներ են սկսում նկատվել: Մասնավորապես, ակտիվ քննարկումների առարկա են դառնում այն հարցերը, թե ինչ դասեր պետք է քաղել ապրիլյան պատերազմական զարգացումներից, ինչ քայլեր են անհրաժեշտ պետության անվտանգության ապահովման ամրապնդման համար:
Նախ խոսվում է, որ պետք է խթանել ռազմական ոլորտի զարգացումը: Սակայն նշենք, որ ռազմական տեսանկյունից Հայաստանի հզորացումը և առաջընթացն ուղղակիորեն փոխկապակցված է ՀՀ տնտեսության զարգացման և գրանցված աճի հետ, քանի որ տնտեսական հնարավորությունն է, որի վրա կարող է հիմնվել նաև տնտեսության ռազմական ուղղությունը: Այսպիսով` պետության անվտանգության մակարդակը և ապահովման հնարավորությունները բարձրացնելու համար առաջին հերթին պետք է մտածել երկրի տնտեսության աճի և ընդլայնման մասին:
Նախորդ տարի գնահատականեր էին հնչում, որ 2016թ-ին ՀՀ տնտեսությունը կունենա շատ համեստ` մոտ 2 տոկոսի հասնող աճ, սակայն 2016թ-ի առաջին ամիսներից սկսած տնտեսության աճի այլ պատկեր է նկատվում: 2016թ-ի առաջին եռամսյակում, ԱՎԾ-ի տվյալների համաձայն, գրանցվել է 4,4 տոկոս տնտեսական աճ, ինչը կանխատեսվածից բարձր ցուցանիշ է:
Այս ցուցանիշը հաշվի առնելով` ԿԲ-ն կանխատեսում է, որ ՀՀ տնտեսական աճը 2016թ-ին կգտնվի 2,7-3,6 տոկոս միջակայքում: Սույն տարվա տնտեսական վիճակի բարելավման տեսանկյունից որոշակի ազդեցություն կունենա հուլիսի 1-ից Հայաստանում գազի սակագինը նվազումը 6 տոկոսով, որից էլ կածանցվի էլէներգիայի որոշակի չափով էժանացումը: Ենթադրվում է` այս ամենն իր հետ կբերի նաև մի շարք ապրանքների և ծառայությունների որոշակի էժանացում, որն էլ կազդի արտահանման տեմպերի վրա: Սակայն պետք է փաստել, որ տնտեսության վրա ազդող այս գործոնը բավարար չէ` անհրաժեշտ է աշխատանք տանել նաև մյուս ուղղություններով առաջընթաց ապահովվելու համար` զարկ տալ տեղական արտադրությանը, ներգրավվել արտասահմանյան ներդրումներ, լրացուցիչ ուղիներ փնտրել արտահանման խթանման համար և այլն:
ՀՀ ներկայիս իրավիճակում տնտեսական աճի ապահովվումը դարձել է գերխնդիր, որին կարելի է հասնել հաշվի առնելով տնտեսության վրա ազդող բոլոր ազդակները, համադրելով դրանք և շարժվելով առկա զարգացումներին համապատասխան:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34