ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանը համակարծիք չէ այն տեսակետի հետ, թե ՀՀ-ն, անդամակցելով ԵԱՏՄ-ին, կորցրել է իր սուվերենությունը: Նա այսօր լրագրողների հետ զրույցում շեշտեց, որ ցանկացած անդամակցության հիմքում զուտ մաքսային ու հարկային քաղաքականություն է: Անանյանը որպես օրինակ նշեց ԵՄ-ին և ասաց, թե այստեղ էլ կա միասնականացման և ներդաշնակեցման քաղաքականություն:
«Աշխարհում գոյություն ունի միասնականացման և ներդաշնակեցման քաղաքականություն, երկրներ, որոնք անդամակցում են փորձում են ձևավորել միասնական օրենսդրություն: Վառ օրինակ է ԵՄ գործող ավելացված հարկերի միասնական համակարգը: ԵԱՏՄ-ի առումով մաքսային օրենսգիրքն է: Միասնականացումն ու ներդաշնակեցումը տարբեր քաղաքականություններ են, քանի որ ներդաշնակեցնելով երկրները պահպանում են իրենց ներսում գործող մաքսային ու հարկային քաղաքականությունը՝ ներդաշնակեցնելով կառույցի անդամ երկրների հետ»,- ասաց նա:
Անանյանը շեշտեց, որ թե՛ միասնականացման , թե՛ ներդաշնակեցման քաղաքականության հիմքում միայն տնտեսական համագործակցությունն է: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ֆինանսական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն Տիգրան Դավթյանն էլ, համաձայնելով գործընկերոջ հետ, ավելացրեց, թե ԵԱՏՄ-ին անդամակցելու բուն նպատակը կապիտալի, ապրանքի, աշխատուժի ազատ տեղաշարժ ապահովելն է:
«Մեր խնդիրը երկրների տնտեսությունը նույն սանդղակի վրա դնելն, այլ նպատակն է անդամ երկրների միջև կապիտալի, ապրանք, աշխատուժի ազատ տեղաշարժ ապահովելը: Ի վերջո, հենց այս պայմանավորվածությունից ելնելով նպատակ է դրվում հեշտացնել տնտեսվարող սուբյեկտների կյանքը, որ ապրանքը տեղաշարժվելիս խնդիրներ չունենան»,- նշեց Դավթյանը:
Վերջինս հավելեց, որ այս պահին տարվում են աշխատանքներ երկրների միջև վարչական տեղեկատվության փոխանակման խնդրի լուծման ուղղությամբ: Դավթյանը կարևորեց մեկ պատուհանի սկզբունքը, ինչը, նրա կարծիքով, տնտեսվարող սուբյեկտին շատ խնդիրներից զերծ կպահի:
«Սուբյեկտն այս կամ այն ապրանքի շարժի ժամանակ, մանավանդ, երբ խոսվում է մաքսային սահման հատելու մասին, մեկ պատուհանի ժամանակ այլևս կարիք չի ունենա տարբեր գործողություններ անել: Այս պահին մինչ այս առաջացած բոլոր խնդիրը հավաքվել են և զետեղվել Սպիտակ գրքում և փորձելու են հերթով լուծում տալ»,- շարունակեց Դավթյանը:
Բանախոսներն անդրադարձան նաև ԵԱՏՄ անդամ երկրների միջև միասնական արժույթ ստեղծելու լուրերին: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ֆինանսական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն հերքեց միասնական արժույթ ստեղծելու մասին լուրերը:
«Այդ ուղղությամբ աշխատանքներ չեն վարվել, չեն վարվում , մոտակա ժամանակներս չեն պատրաստվում վարել: Ինչու՝ խնդիրը կրկին սուվերենության մեջ է, քանի որ միասնական արժույթի գաղափարախոսության ժամանակ երկրներում պետք է լինի նույն դրամավարկային քաղաքականությունը, ինչպես ԵՄ-ում է: Մենք այսօր պատրաստ չեն, թե երբ պատրաստ կլինենք՝ չեմ կարող ասել, բայց մոտ ժամանակներս պատրաստ չենք լինի: Այլ հարց է, որ մենք ցանկանում ենք ունենալ միասնական ֆինանսական շուկան, այսինքն՝ այստեղ թողարկված արժեթղթերն անխնդիր, առանց լրացուցիչ գործընթացների անցնեն նաև անդամ մյուս պետություններում»,- պարզաբանեց Տիգրան Դավթյանը:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26