Այսօր Գեղարքունիքի մարզի Վարդենիսի շրջանում մի քանի գյուղերի բնակիչներ փակել էին Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհը։ Գյուղացիները բողոքում էին համայնքների խոշորացման ծրագրից: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում ասացին բողոքի ակցիա իրականացնողները:
«Մենք ուզում ենք, որ մեր գյուղապետարանը, մեր գյուղապետը մնան: Մենք չենք ուզում խոշորացում: Մենք չենք ուզում ոչ մի գյուղի հետ միանալ»,- ասացին Սոտք գյուղի բնակիչները:
Գյուղացիներից շատերը նշում էին, որ խոշորացման վերաբերյալ իրենց հետ որևէ քննարկում չեն արել: Մեծ մասը տեղյակ չէր, որ համայնքները պատրաստվում են խոշորացնել:
«Մենք փախստականների գյուղեր ենք, տանջված, չարչարված ժողովուրդ, հազիվ իրար հետ յոլա ենք գնում՝ իրար հասկանալով: Չենք ուզում միանալ»,- ասաց մեկ այլ գյուղացի:
Բողոքող գյուղացիների մոտ եկած ոստիկանները հորդորեցին բացել ճանապարհը: Նրանք առաջարկեցին ձևավորել 10 հոգանոց խումբ և մեկնել կառավարություն՝ հարցն այնտեղ բարձրացնելու համար:
«Հիմա այդպես կանենք, բայց եթե մեզ չընդունեցին կամ հարցը չլուծեցին, վաղը և՛ ճանապարհն ենք փակելու, և՛ գնացքի գիծը: Միայն զինվորականներին կթողնենք անցնել ու վերջ», - ասաց գյուղացիներից մեկը:
Հիշեցնենք, որ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծով նախատեսվում է 118 համայնք միավորել 15-ի մեջ։
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26