Համայնքի մեծամասնությունը չափավոր դիրքորոշում ընդունեց Պոլսո պատրիարքարանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ. լրագրողների հետ զրույցում այսպես ասաց Ստամբուլում հրապարակվող «Ժամանակ» թերթի խմբագիր Արա Գոչունյանը:
«Թուրքիայի հայ համայնքն ուզում է իր նոր պատրիարքն ունենալ»,- ասաց նա՝ նշելով, որ իր ցանկություններն անձնավորված չեն և ուղղված չեն որևէ անձի դեմ, պարզապես այս 9 տարիների ընթացքում համայնքը զրկված է եղել իր առաջնորդն ունենալու հնարավորություններից, և դա էլ իր հերթին խնդիրներ է առաջացրել համայնքի ներսում:
Նա մատնանշեց, որ այս 9 տարիների ընթացքում Թուրքիայում ազգային փոքրամասնություններին վերաբերող բազմաթիվ բարեփոխումներ են եղել, որից հայ համայնքը շատ քիչ է օգտվել, քանի որ զրկված է եղել իր առաջնորդից:
Պատասխանելով այն դիտարկումներին, թե Պոլսո պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանն է ամեն կերպ խոչընդոտել պատրիարք ունենալուն, Արա Գոչունյանը պատասխանեց, որ դա այնքան էլ այդպես չէ, համայնքում բազմաթիվ բևեռացումներ կային, համայնքը պառակտվում էր, իսկ ընտրությունների անցկացման համար բոլորի միասնությունն էր պետք: Նա նշեց, որ Արամ Աթեշյանի հրաժարականը ժամանակի պահանջով եղավ:
«Արամ Աթեշյանի ընդդիմադիրներն ասում էին, որ նա ընտրության գործընթացը սառեցնում է, որովհետև ցանկանում է իր դիրքը ապահովել, մյուս կողմից էլ, երբ պատրիարքարանը ինչ-որ գործընթաց էր սկսում, նորից ասում էին, որ նա ցանկանում է իր դիրքերն ամրապնդել: Դրա համար էլ պատրիարքարանը սկսեց ոչ հրապարակային գործել, որ արդյունքի հասներ»,- ասաց նա՝ նշելով, որ ընտրությունների անցկացման ուղղությամբ, որպեսզի պետությունը ճանաչի տեղապահն ընտրվելու հանգամանքը, աշխատեցին պատրիարքարանը և Սուրբ Փրկիչ ազգային հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն:
Նա նշեց նաև՝ եթե պետությունը տեղապահի ընտրությունը չճանաչեր, պատրիարքարանն անգլուխ մնալու վտանգի առջև էր կանգնելու:
Խոսելով պատրիարքի թեկնածուների վերաբերյալ համայնքի ներկայացուցիչների նախապատվությունների վերաբերյալ՝ նա նշեց, որ դեռևս չեն կենտրոնացել թեկնածուների վրա, առավել շատ կենտրոնացել են ընտրությունները սկսելու գործընթացի վրա:
«Ժողովրդի տրամադրություններն էլ պատրիարքարանում մեկ գահակալ տեսնելն է»,- ասաց նա:
Նա նշեց, որ չնայած հիմա շրջանառվում է 4 թեկնածուների անուններ՝ Արամ Աթեշյանի, Սահակ Մաշալյանի, Գարեգին Բեքչյանի, Սեպուհ Չուլջյանի, սակայն թեկնածուների թիվը վերջնական չէ, հնարավոր է՝ ինքնաբացարկներ կամ նոր թեկնածություններ լինեն:
«Ես կարծում եմ, որ չորս թեկնածու չի մնա, դա ճոխություն կլինի մեզ համար»,-ասաց նա՝
նշելով, որ ընտրություններն ամենայն հավանականությամբ կլինեն աշնանը:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26