Ազդադարի ինստիտուտը հայերին հարիր չէ: Այս մասին ԱԺ նիստում հայտարարեց ՀՅԴ խմբակցության նորընտիր պատգամավոր Անդրանիկ Կարապետյանը՝ հակակոռուպցիոն հանձնաժողով ստեղծելու հարցի քննարկման ժամանակ:
«Իմ գաղափարը կապված է հայկականության հետ, այսօրվա իրավիճակի հետ կապված ազդարարի ինստիտուտի հետ: Արդյո՞ք այդ ինստիտուտը կաշխատի, թե ոչ և եթե աշխատի, ապա ի՞նչ արդյունքներ և հետևանք կունենա: Ներքին ազդարարի մասին խոսեմ երկու խոսք: Ի՞նչ է ասում դա, ասում է՝ մի հիմնարկում աշխատողներն իրար հետ հարաբերությունները պարզելիս պետք է ուշադիր լինեն մեկը մյուսի նկատմամբ: Սա ավելորդ անջրպետ է մտցնում աշխատողների միջև: Այսօր մենք հայ ենք, բոլորս հայ ենք, բոլորս տեղյակ ենք՝ մենք ինչ արժեքներ ենք կրում և եվրոպական արժեքները միշտ չէ, որ մեր հայկական արժեքների հետ համատեղելի են»,- ասաց Անդրանիկ Կարապետյանը:
Պատգամավորն ասաց, որ ազդարարի ինստիտուտը հայերին հարիր չէ. «Երեկ, երբ ես այս օրենքը կարդում էի, առաջին հերթին իմ միտքն եկավ այն գաղափարը, որ ժողովրդական լեզվով ասած՝ սա գործ տալու ինստիտուտ է: Եկեք բոլորս բոլորիս վրա գործ տանք, եկեք գնանք աշխատանքի և ոչ մեկս ոչ մեկի աչքերի մեջ չկարողանանք նայել՝ կասկածելով, որ մեկս մյուսի վրա կարող է գործ տալ: Այսօր, իմ կարծիքով, մենք հայապահպանության խնդիր ունենք, հայի տեսակի պահպանման խնդիր ունենք, և նման կերպ գաղափարները սերմանել և խրախուսել, իմ կարծիքով, մեր երկրին հարիր չի: Եկեք հայ մնանք»,- հայտարարեց Անդրանիկ Կարապետյանը:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26