Իրանի Մեջլիսի հայազգի պատգամավոր Ժորժիկ Աբրահամյանի դիտարկմամբ՝ վերջին տարիներին Իրանում ահաբեկչություն չէր եղել, փորձերն էլ ձախողումների էին մատնվել: Tert.am-ի հետ զրույցում նա նշեց, որ այսօրվանը ահաբեկչությունների «նոր լույսի տակ նորություն էր»:
«Պաշտոնական տեղեկատվություն չեմ հաղորդում, բայց կարծես թե լայնածավալ ահաբեկչական գործողություն էր նախատեսվում»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Իրանի մայրաքաղաքում այսօր տեղի է ունեցել հարձակում խորհրդարանի շենքի և Իմամ Խոմեյնիի դամբարանի վրա: Զինված անձինք ներխուժել խորհրդարանի շենք: Միևնույն ժամանակ, զինված անձանց այլ խումբ հարձակվել է Խոմեյնիի դամբարանի վրա: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է հարձակումների պատասխանատվությունը:
Ժորժիկ Աբրահամյանը պատմեց, որ խորհրդարանի վրա ահաբեկիչների հարձակման ժամանակ իրենք նիստերի դահլիճում են եղել, և անգամ ահաբեկչության մասին լուրը լսելուց հետո էլ շարունակել են կանոնավոր նիստը: Նա նշեց, որ կա տեղեկատվություն, որ ահաբեկիչները կանանց զգեստներով են ներս մտել խորհրդարանի շենք, եղել են պատգամավորների գրասենյակների մոտ, որտեղ լինում են քաղաքացիները՝ իրենց խնդիրները ներկայացնելու, պատգամավորների հետ հանդիպելու համար:
«Կրակելով ներս են մտել խորհրդարանի աշխատանքային գրասենյակների բաժին և այնտեղ էլ անվտանգության ուժերի կողմից շրջափակվել են: Հիմա էլ նրանք բոլորը չեզոքացվել են»,- ասաց նա՝ նշելով, որ չնայած կարող է զարմանալի թվալ, բայց նրանք չէին վախենում:
Ժորժիկ Աբրահամյանի խոսքով՝ եղածը շատ չնչին փորձ էր:
«Ցավոք սրտի, մարդիկ զոհվեցին, բայց այդ զոհերը եղան երրորդ գոտում՝ անմեղ մարդիկ, որոնք պաշտպանված չէին, որոնք ինչ-որ գործի համար էին եկել խորհրդարան: Իրենք իրենց թիրախին չհասան: Խորհրդարանի անվտանգության աշխատակիցները կարողացան անմիջապես նրանց խոչընդոտել, մեկուսացնել և չեզոքացնել»,-ասաց նա։
Իրանահայ պատգամավորը համաձայնեց, որ ահաբեկչական գործողությունների վայրերը սիմվոլիկ էին, սակայն համարեց, որ ահաբեկչությունը ամենաճղճիմ ձևն է պայքարի:
«Ներկա իրավիճակը թե՛ տարածաշրջանում, թե միջազգային առումով հուշում է, որ կարող են որոշ գործողություններ կատարվել նաև Իրանում, ինչպես կատարվում է ամբողջ աշխարհում: Սա վկայություն է այն մասին, որ ամենուր կարող են նման գործողություններ տեղի ունենալ»,- ասաց նա՝ նշելով, որ նման գործողությունները ոչ մի ազդեցություն չեն կարող ունենալ Իրանի Իսլամական Հանրապետության ընդհանուր դիրքորոշումների, քաղաքականության ուղղությունների վրա:
Իրանում իրականացված ահաբեկչական գործողությունները, ըստ Ժորժիկ Աբրահամյանի, վկայում են նաև այն մասին, որ այն բոլոր բամբասանքները, ասեկոսեները, որ տարածվում են Իրանի մասին, սուտ են: «Շատ պարզ երևում է, որ Իրանը ևս ահաբեկչությունների զոհ է»,- ասաց նա:
Իրանը, ըստ նրա, ահաբեկչության դեմ պայքարի նախաձեռնողներից է:
«Այդ ներգրավման, ահաբեկչության դեմ պայքարի մասին, որ այդքան խոսում են բոլորը, ստացվում է, որ իրենք են սնում այդ ահաբեկչությունները: Իրանն ինքն այդ պայքարի նախաձեռնողն է, ինքն ունի իր ուրույն ծրագիրը և միջոցները և դրանցով, փառք Աստծո, մինչ հիմա հաջողությամբ պայքարել է»,- ասաց նա՝ չբացառելով, որ ահաբեկչական գործողությունները կարող են Իրանում շարունակվել:
Ահաբեկչության ժամանակ իրենց հանգստության պատճառը, իրանահայ պատգամավորը համարեց Իրանի անվտանգության աշխատակիցներին վստահելը. «Բացի այդ՝ հարցին ես փիլիսոփայորեն եմ մոտենում: Ահաբեկիչները փորձում են իրենց նպատակին հասնել՝ ուրիշներին վախեցնելով, դրա դեմ պայքարելը, ստացվում է, չվախենալն է»:
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55