 
            «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» նախագծի քննարկմանը «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց, թե մասնավորեցման ենթակա հիմնարկները ներկայացվել են ոլորտային գերատեսչության կողմից, բայց տեղյակ էլ չեն՝ կա՞ն պոտենցիալ գնորդներ, թե ոչ:
«Առողջապահության նախարարը բացարձակ անտեղյակ էր, թե իր ներկայացրած առողջապահական զգայուն և հանրային կարևոր կենսական ոլորտներ սպասարկող գերատեսչության դեպքում ինչ պոտենցիալ ներդրողներ կան, ինչ ծավալի ներդրումներ են անելու: Ասել միայն, որ ոլորտային փոփոխություն չի լինելու, դա բավարար չէ»,-ասաց նա:
Նաիրա Զոհրաբյանն ընդգծեց, թե տվյալ հաստատությունների բժշկական ղեկավար անձնակազմը շատ էլ շահութաբեր աշխատում է: «Իրենք բոլորն էլ միլիոնատեր են, պարոն Սահակյան»,-դիմելով հիմնական զեկուցող Անշարժ գույքի պետական կառավարման  վարչության պետ Արման Սահակյանին՝ նշեց Զոհրաբյանը:
Ըստ նրա՝ քաղցկեղի դեպքում 20 կատեգորիաների համար պետպատվերից օգտվում են, մինչդեռ նրանց մատնանշած մասնավոր բուժհաստատություններում դրանց համար գումար են պահանջում, նույնիսկ եթե պետպատվեր կա:
Ըստ Զոհրաբյանի՝ պետք է ունենալ հստակ ներդրումային ծրագիր, ինչը չկա: Նա նաև առաջարկեց, որ մինչև մասնավորեցումը հանրային քննարկում լինի, գան այդ կենտրոնների ղեկավարները, ներկայացնեն: Նաիրա Զոհրաբյանը օրինակ բերեց «Հայփոստը»:
Արման Սահակյանը նշեց, թե բարձրացված հարցերի 90%-ը Առողջապահության նախարարին է վերաբերում, մինչդեռ հիշեցրեց, թե «Հայփոստը» ԱԺ 5-րդ գումարման ժամանակ է ներառվել մասնավորեցման ծրագրին, որտեղ պատգամավորը կար:
 
                                        18:44
 
                                        18:22
 
                                        18:01
 
                                        17:35
 
                                        17:17
 
                                        17:07
 
                                        16:55
 
                                        16:47
 
                                        16:29
 
                                        16:12
 
                                        15:45
 
                                        15:23
 
                                        15:06
 
                                        14:46
 
                                        14:22
 
                                        14:03
 
                                        13:46
 
                                        13:22
 
                                        13:03
 
                                        12:42
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
 
                                        09:56
 
                                        09:46
 
                                        09:33
 
                                        09:24
 
                                        09:17
 
                                        09:01
 
                                        09:46
 
                                        09:35
 
                                        09:22
 
                                        09:12
 
                                        09:00
 
                                        09:56
 
                                        09:43
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:01
 
                                        10:01
 
                                        09:46
 
                                        09:36
 
                                        09:26
 
                                        09:13
 
                                        09:01
 
                                        09:45
 
                                        09:33
 
                                        09:17
 
                                        09:01
 
                                        09:19
 
                                        09:01
 
                                        09:36
 
                                        09:28
 
                                        09:55
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:02
 
                                        09:46
 
                                        09:32
 
                                        09:16
 
                                        09:01
 
                                        09:01
 
                                        09:45
 
                                        09:34
 
                                        09:18
 
                                        09:02
 
                                        09:56
 
                                        09:42
 
                                        09:33
 
                                        09:02
 
                                        09:56
 
                                        09:42
 
                                        09:34