Հունիսի 7-ին Սիրիայում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել դեսպան Արշակ Փոլադյանի հանդիպումը ՍԱՀ Ժողովրդական Ժողովի Սիրիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական հանձնաժողովի նախագահ Նորա Արիսյանի և նրա գլխավորած պատվիրակության հետ:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, ողջունելով հյուրերին՝ դեսպան Փոլադյանն ընդգծել է հայ-սիրիական բարեկամության ամրապնդման և խորացման գործում խորհրդարանական դիվանագիտության առանձնահատուկ դերը:
Շնորհակալություն հայտնելով դեսպանին ընդունելության համար՝ պատգամավորները նշել են, որ հայ-սիրիական երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը պայմանավորված է հայ և սիրիացի ժողովուրդների միջև առկա դարավոր պատմա-մշակութային առնչություններով:
Հանդիպմանը քննարկվել են Հայաստահի և Սիրիայի խորհրդարանների միջև համագորածկցության հեռանկարները, տեղի ունեցավ մտքերի փոխանակում երկկողմ օրակարգի ծրագրերի վերաբերյալ:
Կողմերն անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային մի շարք հրատապ հարցերի: Դեսպան Փոլադյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը մերձավորարևելյան հիմնախնդիրների և, մասնավորապես, սիրիական ճգնաժամի վերաբերյալ:
Հանդիպման ավարտին ներկաները պայմանավորվել են նմանօրինակ քննարկումներին հաղորդել պարբերական բնույթ:
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01