րոպայի խորհրդի հակակոռուպցիոն մարմինը՝ Կոռուպցիայի դեմ պետությունների խումբը (GRECO), հրապարակել է 2016թ-ի դրությամբ Եվրոպայի խորհրդի անդամ 49 պետություններում կոռուպցիոն իրավիճակին առնչվող զեկույցը: Այս մասին տեղեկացրին Եվրոպայի խորհրդի մամուլի գրասենյակից:
Համաձայն զեկույցի՝ 2016թ-ի ավարտի դրությամբ Հայաստանը հաջողությամբ իրականացրել է կոռուպցիոն հանցանքների քրեականացման ու քաղաքական ֆինանսավորմանն առնչվող GRECO-ի հանձնարարականները: Այնուամենայնիվ, դեռևս չեն իրականացվել խորհրդարանի անդամների շրջանակներում կոռուպցիայի կանխարգելման հետ կապված հանձնարարականները: 2016թ-ի ավարտի դրությամբ GRECO-ն նշում է, որ Հայաստանը մասամբ՝ 43 տոկոսով, իրականացրել է դատավորների շրջանում կոռուցիայի կանխարգելմանն ուղղված հանձնարարականները:
«Կոռուպցիան քաղաքականության և ժողովրդավարական ինստիտուտների հանդեպ վստահության կորստի ու անբավարարվածության մեծագույն աղբյուրներից մեկն է: Խիստ կարևոր է, որպեսզի պետությունները ճիշտ օրենսդրություն և միջոցներ ունենան ոչ միայն կոռուպցիայի դեպքերը հետաքննելու ու պատժելու, այլև դրանք կանխարգելելու համար: Կոռուպցիայի հանդեպ չի կարելի հանդուրժողականություն ցուցաբերել, որտեղ էլ որ այն ի հայտ գա»,- զեկույցի հրապարակման առնչությամբ հայտարարել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը:
Նույն առիթով, GRECO-ի նախագահ Մարին Մրչելան էլ ասել է. «Առաջանորդները պետք է անսասան քաղաքական կամք ցուցաբերեն, պայքարեն կոռուպցիայի դեմ և բարեվարքության մշակույթ ստեղծեն»:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26