ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանի խոսքով՝ 2016թ. հանրապետության վերամշակող ընկերությունները մթերել են շուրջ 21 մլրդ դրամի պտուղ և բանջարեղեն։ Այսօր՝ հունիսի 7-ին, լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ խոսելով մթերումների պարտքերի և դրանց մարումների մասին՝ պարոն Մակարյանն ասաց, որ պարտքը հունվարի 1-ի դրությամբ կազմել է շուրջ 1 մլրդ 660 մլն դրամ։
«Այսօրվա դրությամբ պարտքերի գումարը կազմում է 187 մլն դրամ։ Ամենօրյա աշխատանք են տանում վերամշակողների հետ, որպեսզի կարողանան առաջիկա շաբաթների ընթացքում մարել այս պարտքերը։ Կան մի քանի կազմակերպություններ, որ մթերել են պլանավորածից շատ և ունեն համապատասխան պայմանագրեր՝ որոշակի երկար ժամանակահատվածում պարտքերը մարելու։ Մենք նաև իրենց հետ ենք բանակցում, որպեսզի պայմանագրային ժամկետներից շուտ գյուղացիների պատքերը մարեն և վերադարձնեն գումարները»,- ասաց գյուղատնտեսության նախարարի տեղակալը։
187 մլն դրամից մոտ 80 մլն-ը 2015թ. պարտք է, իսկ մնացածը գոյացել է 2016 թվականին։ Ինչպես տեղեկացրեց պարոն Մակարյանը՝ պարտքեր ունեն «Վինար» ընկերությունը, «Areni Wine» ընկերությունը, «Հայասի գրուփը», «Բորոդինո» գործարանը, Երասխի գինու գործարանը, «Տարինկո» գործարանը, «Վան 777» ընկերությունը, Արարատի պահածոների գործարանը և «Եվրոթերմ» ընկերությունը։
«Խնդիր ենք դրել, որ մինչև ամսվա վերջ ընկերությունները պարտքն առավելագույն չափով վճարեն»,- ասաց բանախոսը։
Անդրադառնալով «Վինար» ընկերության պարտքերին և քաղցրաշենցիների բողոքներին՝ Ռոբերտ Մակարյանը նշեց, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարը բանակցություններ է վարել «Շահնազարյան» ընկերության ղեկավարության հետ, և «Շահնազարյան» ընկերությունը շուրջ 50 մլն դրամի կոնյակի սպիրտ է գնել «Վինար» ընկերությունից, և անցած շաբաթ 50 մլն դրամի չափով մարվել է Քաղցրաշենի և հարակից գյուղերի բնակիչների պարտքը։
«Պարտքի որոշակի մաս մնում է, մեր հաշվարկներով՝ շուրջ 20 մլն դրամի պարտք է։ Հիմա դիմել ենք Արարատի մարզպետարանին, որպեսզի նորից գույքագրում անցկացնեն, և ճշտվի՝ ո՞ր գյուղացուն ինչքա՞ն է պարտք «Վինար» ընկերությունը։ Առաջիկայում նաև քայլեր կձեռնարկվեն այդ պարտքի մնացորդը մարելու համար»,- նկատեց Ռ. Մակարյանը։
Նա նշեց նաև, որ աշխատանքներ են տարվում այն կազմակերպությունների հետ, որոնք իրացման խնդիր ունեն, որպեսզի վերջիններս կարողանան իրենց ապրանքը վաճառել և մարել գյուղացիական տնտեսությունների պարտքերը։
«Հրապարակումներ են լինում մամուլում՝ նաև լոլիկի վճարումների հետ կապված։ «Նոյյան» ընկերությունը և Արտաշատի պահածոների գործարանն այն երկու խոշոր մթերողներն են, որոնք անցած տարի ևս բավականին շատ մթերեցին։ Յուրաքանչյուր ընկերության պարտքը մոտ 20-25 մլն-ի չափով է։ Մինչև ամսվա վերջ նրանք պարտավորվել են վճարել պարտքերը»,- հավելեց պարոն Մակարյանը։
12:09
12:02
11:42
11:38
11:16
11:02
10:45
10:23
10:09
09:55
09:44
09:33
09:23
09:03
22:40
22:17
20:20
19:56
19:54
19:19
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44