«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» նախագծի փաթեթը ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց միաձայն՝ 87 կողմ, 0 դեմ և 0 ձեռնպահ քվեարկությամբ:
Մինչ քվեարկությունը նախագծի հիմնական զեկուցող Արփինե Հովհաննիսյանը վարման
կարգով հայտարարեց, թե խորհրդարանական ընդդիմության և «Հայ Յեղափոխական Դաշնակցության» կողմից ստացել են առաջարկ, որ հանձնաժողովի մրցութային խորհրդի կազմում լինեն նաև ընդդիմադիրներ:
«Առաջարկն ընդունվել է և կիրացվի։ Կա ձևակերպում, որ ընդդիմադիրները կոնսենսուսով առաջադրելու են իրենց թեկնածուին»,-ասաց նա:
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը վարման կարգով հայտարարեց, թե արդեն ասել են, որ նեգատիվ տրամադրված չեն նախագծի վերաբերյալ:
«Ճիշտ է՝ մեր պատկերացրածը չէ, բայց քայլ առաջ է դեպի մեր պատկերացումներին համապատասխանող հակակոռուպցիոն մարմինը, և «Ելքը» կողմ կքվեարկի նախագծին»,-ասաց նա:
ԱԺ փոխխոսնակ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարեց, թե երեկ բանակցել են Արփինե Հովհաննիսյանի հետ և եկել են մեկ հայտարարի, որ մրցութային հանձնաժողովում խորհրդարանական ընդդիմությանը իրավունք վերապահվի:
«Իհարկե մեր ակնկալիքները մեծ էին, բայց հարգում ենք պայմանավորվածությունը, և «Ծառուկյան» խմբակցությունը կողմ կքվեարկի»,-ասաց նա:
«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծն առաջին ընթերցմամբ ևս ԱԺ-ն ընդունեց միաձայն՝ 88 կողմ, 0 դեմ 0 ձեռնպահ:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, թե քննարկվող մյուս նախագծերի քվեարկությունը կլինի օրվա կեսին և հորդորեց պատգամավորներին 15:00-ին լինել դահլիճում:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55