Բարաք Օբամայի ոճը ոչ համարձակ էր, ոչ էլ տարօրինակ, բայցեւայնպես այն բավականաչափ երկրպագուներ էր նվաճել,- գրում է Մայա Օփենհեյմը բրիտանական Independent պարբերականում,- Նրան կոչում էին ամենալավ հագնվող նախագահը՝ Քենեդիից հետո։ Եւ Օբաման, ըստ երեւույթին, գիտեր, թե ինչպես է պետք հանգնվել տարբեր առիթների համար»։
Նախագահն իրեն հարմարավետ էր զգում թե դասական սեւ սմոքինգով ՝ պաշտոնական ընդունելությունների ժամանակ, թե «մայրիկի ջինսերով» (կոնքից լայնացող ձեւվածքով ու բարձր գոտիով ջինսեր)՝ ոչ աշխատանքային ժամանակ, ասվում է հոդվածում։
«Այդուհանդերձ, հիմա պարզվել է, որ Օբաման իր արտաքինի հարցում ավելի քիչ ժամանակ ու եռանդ էր ծախսում, քան թվում էր,- տեղեկացնում է պարբերականը,- Միշել Օբաման պատմել է, որ իր ամուսնուն այնքան էր դուր գալիս իր սմոքինգը, որ նա այն հագել է իր նախագահության ութ տարիների ընթացքում»։
«Դա անարդարացի է՝ինչ էլ անեինք ՝ նա նույն սմոքինգն էր հագնում»,- պատմել է նախկին առաջին լեդին Apple մշակողների համաշխարհային համաժողովի ժամանակ իր ելույթում։ «Մարդիկ լուսանկարում էին իմ կոշիկները, իմ ապարանջանները, վզնոցները՝ բայց նրանք չէին մեկնաբանում, որ նա ութ տարի շարունակ նույն սմոքինգն էր հագնում ու նույն կոշիկները»,- հայտնել է Միշել Օբաման։ «Իսկ նա դրանով նույնիսկ հպարտանում էր։ Նա․ «Ես պատրաստ եմ։ Ես 10 րոպեում պատրաստ եմ։ Իսկ քեզնից ինչքա՞ն ժամանակ է պահանջվում»։ Իսկ ես նրան՝ «Գնա այստեղից» - անկեղծացել է Միշել Օբաման։
Սպիտակ տնից հեռանալուց հետո կյանքի մասին իր դատողությունները պատմելով՝ Բարաք Օբաման նկատել է․ «Հիմա ես հանգիստ խղճով կարող եմ հագնել մայրիկի ջինսեր։ Ես ատում եմ նեղ ջինսերը»։
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55