«Մենք բոլոր մակարդակներում շուտվանից համոզվել ենք, որ ունենք հակառակորդ, որի վստահության աստիճանն ահավոր ցածր է, ապրիլին ապացուցեց, որ ունակ է անելու քայլեր: Դա պատերազմ էր բառացիորեն»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր, «Եվրոպական Ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը՝ պատասխանելով հարցին, թե «Միջազգային ճգնաժամային Խմբի» (Internatinal Crisis Group) Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը նվիրված հերթական զեկույցից հետո քննարկվում է, որ ղարաբաղյան պատերազմի վերսկսման նախադրյալներ, սպառնալիքներ կան այս պահին:
Նա նշեց, որ եթե որևէ մեկը Հայաստանում մտածում է, որ պատերազմի հավանականություն չկա, կոռեկտ և ճիշտ չէ: Կ. Բեքարյանի խոսքով, հիմա խնդիրը հայտնվել է միջազգային ուշադրության կենտրոնում, անդրադարձերը շատ են:
«Այստեղ կա մի քանի էական գործոն: Առաջին՝ կապնվում է ապրիլյանի հետ, որովհետև այնքան աննախադեպ էր, որ իրենց համար պայմանական սովորական ռիթմն էապես շեղվեց: Երկրորդ՝ Ադրբեջանի կողմից հռետորաբանությունն իր մեջ պարունակում է քսենոֆոբիայի, հայաֆոբիայի, թշնամանքի տարածման բավականին տարրեր: Սա իր հերթին չի վրիպում բոլորի ուշադրությունից, որոշակի խնդիրներ է բերում:
Երրորդ խնդիրը հենց Ադրբեջանի ներսում տիրող իրավիճակն է՝ լրտեսական սկանդալներ, տարաբնույթ ձերբակալություններ, ճնշումներ դեպի մարդու իրավունքներ, ժողովրդավարություն:
Սա միջազգային հանրությանը հիմք է տալիս մտածելու, նաև մեզ, որ եթե այդ բռնապետական կիրառվող ուժը դառնում է ավելի անհամաչափ, ինչ-որ ձևով հասարակության ուշադրությունն այլ խնդիրների վրա շեղելու հարց է առաջացնում: Ադրբեջանը դարձրել է սովորություն այդ խնդիրների մեջ առաջնահերթ դիտել հայերի նկատմամբ թշնամանքը և իրավիճակը սահմաններում: Հետևաբար, միջազգային ընկալմամբ ռիսկայնությաւնը մեծացնում է»,- ասաց Կ. Բեքարյանը:
Նրա խոսքով, կա իրավիճակ՝ ոչ պատերազմ, ոչ խաղաղություն, վստահության միջոցների առումով չկա առաջընթաց, Ադրբեջանում վիճակը գնալով ավելի վատթարանում է. «Այս ամենը, իհարկե, ցույց է տալիս, որ մենք զգոնությունը թուլացնելու որևէ իրավունք չունենք»:
Կարեն Բեքարյանն ընդգծեց, որ միջազգային հանրությունն այսօր խնդիր ունի մի փոքր փոխելու իր ձեռագիրն այդ երկրի նկատմամբ, թեև դա շուտվանից հասունացած է:
«Մինսկի խմբի վերջին հայտարարությունը հասեցական հարված էր, բայց պետք էր ավելի շուտ լիներ: Հիմա մնացած կառույցներն էլ նույն բանը զգում են: Եվրոպայի խորհրդում երեկվա քննարկումները ցույց էին տալիս, որ շատ երկրներ, պատվիրակներ հասկանում էին, որ բոլոր չափերն անցել է»,- ասաց Կարեն Բեքարյանը:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26