Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչությունը կապակցված է ԱՄՆ նախագահ Թրամփի գործողությունների և Քաթարի դեպքերի հետ,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց իրանագետ Գոհար Իսկանդարյանը։
«Թրամփը նախագահ ընտրվելու հենց սկզբից էլ նշեց, որ ԱՄՆ վերաբերմունքը Իրանի նկատմամբ էականորեն փոխվելու է, ինչն արտացոլվեց հենց պատժամիջոցների չեղարկման դեմ իր հայտարարություններով և առանձին պատժամիջոցների շարունակությամբ։ Դրանից հետո տեսանք, որ ԱՄՆ նախագահը առաջին պաշտոնական այցը կատարեց Սաուդյան Արաբիա։ Այստեղ հստակորեն նշմարվում էր հակաիրանական կոալիցիայի ձևավորումը և հաջորդ քայլը, որը տեղի ունեցավ Քաթարի դեպքերն էին, որոնք փոխկապակցված էին մեկը մյուսի հետ։ Քաթարի էմերը հայտարարել էր, որ պետք չէ այսպիսի գործընթացներ շարունակել և տարածաշրջանը պետք է խաղաղ պահել, պետք է համագործակցել Իրանի հանրապետության հետ։ Այս հայտարարությունից անմիջապես հետո այս պահի դրությամբ արդեն տասը արաբական երկիր միանգամից խզեցին կապերը Քաթարի հետ։ Իհարկե, էմիրը փորձեց խոսքը հետ վերցնել, բայց արդեն գործընթացը սկսված էր»,- ներկայացրեց իրանագետը։
Նրա խոսքով՝ այսօրվա դրությամբ Քաթարը շատ ծանր վիճակում է, այնտեղի խանութներում անգամ սննդամթերքի լուրջ պակաս է նկատվում, արաբական երկրները փորձում են Քաթարին խեղճացնել՝ նրա պրոիրանական քաղաքականության համար։
«Սաուդյան Արաբիան և արաբական մյուս երկրները հայտարարեցին, որ փակելու են օդային սահմանը և Քաթարի քաղաքացիական ինքնաթիռներն անգամ չեն կարողանալու իրենց տարածքների վրայով չվերթներ կազմակերպել, ինչից հետո տեղի է ունենում Թեհրանում այս ահաբեկչությունը»,- ասաց Իսկանդարյանը։
Նա հիշեցրեց, որ Իրանում ահաբեկչություն մինչ այս էլ եղել է, բայց դրանք հիմնականում եղել են սահմանային գոտիներում, Իրաքի, Պակիստանի, Աֆղանստանի, զուտ Թեհրանում, Իսլամական հեղափոխությունից հետո նման բան չէր գրանցվել, վերջին ահաբեկչությունն Իրանում ընդհանրապես տեղի էր ունեցել 2010 թվականին։
«Այն անվտանգության մթնոլորտը, որն առկա է Իրանում, փորձվեց ստվերել, բայց իմ խորին համոզմամբ, ստվեր իսկապես չի գցվել։ Կարծում եմ՝ ահաբեկչությունն այդքան էլ լավ կազմակերպված չէր, Իրանի հատուկ ծառայությունները բավական լավ են աշխատել։ Ահաբեկիչներն իրենց բուն նպատակին չէն հասել, նրանք չեն կարողացել որևէ պատգամավորի վնասել կամ որոշակիորեն նրանց գործընթացը կասեցնել։ Մեջլիսի աշխատանքը չի դադարեցվել ընդհանրապես։ Սա ևս մեկ մեսիջ է Արևմուտքին, որ «մեզ ձեր այդ խաղերով չեք կարողանալու կանգնեցել, մենք շարունակում ենք մեր աշխատանքը»»,-նշեց իրանագետը։
Գոհար Իսկանդարյանը շեշտեց, որ Մեջլիսում շատ հետաքրքիր հայտարարություններ հնչեցվեց՝ ընդդեմ ԱՄՆ-ի, քանի որ հենց այստեղ իրենք հստակ հասկացան, որ սա Միացյալ նահանգների, Սաուդյան Արաբիայի պլանավորածն է, չնայած, որ այս գործընթացն իր վրա վերցրեց «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը։
Իրանագետն ընդգծեց, որ ԻՊ-ի ամեն մի հայտարարություն պետք չէ ընդունել ամբողջովին։
Իսկ թե ինչո՞ւ գործողությունները տեղի ունեցան հենց այս երկու օբյեկտներում՝ Մեջլիս և Խոմեյնու դամբարան, Իսկանդարյանն ասաց, որ սրանք Իրանի այն գլխավոր խորհրդանիշներն են, որոնց հարվածելով ոչ այնքան լուրջ ահաբեկչություն նպատակ են ունեցել, որքան խնդիրներ բարձրացնելու և երկրում վախի ներշնչանք առաջացնելու։
«Իմ կարծիքով՝ Իրանում դա առաջացնել չի հաջողվել, այնտեղ բավականին հանգիստ են և սկսել են իրենց պատասխանները տալ բռնարարքներին։ Հենց երեկ ԻԻՀ արտաքին գործերի նախարարը մեկնեց Թուրքիա, որտեղ լուրջ քննարկումներ տեղի ունեցան նախագահի մակարդակով։ Թեպետ Թուրքիան միշտ էլ ցանկություն է ունեցել տեսնել թույլ Իրանի, բայց այս դեպքում կարծում եմ, համընկնում են Թուրքիայի և Իրանի շահերը։ Թուրքիայում բավականին մեծ ներդրումներ են անում Քաթարից, այսինքն քաթարական ֆինանսները Թուրքիայում մեծ են և նա չի ցանկանում տարածաշրջանում Քաթարին թուլացած տեսնել, այս հարցում նրանք Իրանի հետ համակարծիք են։ Թուրքիային նաև ձեռնտու չէ ահաբեկչական ալիքի տարածումն իր սահմանների մոտ։ Այս հանդիպումից անմիջապես հետո թուրքական մամուլով հայտարարություններ գնաց, համաձայն որի նրանք աջակցելու են Քաթարին և նույնիսկ զորքեր են տեղակայելու Քաթարի սահմանների մոտ, որպեսզի խնդիրներն ավելի չմեծանան։ Դրանից բացի Իրանն այսօր արդեն հայտարարեց, որ իրենց «Բոինգ 730»-ով սննդամթերք է ուղարկվում Քաթար, Թուրքիան ևս հայտարարել է, որ սննունդով ապահովելու են Քաթարին։ Այսօր արդեն Իրանը բացել է իր օդային ամբողջ սահմանը Քաթարի համար, թույլ են տվել իրենց տարածքով անցնել և այնտեղից եվրոպական երկրներ, Ռուսաստան գնալ»,- մանրամասնեց իրանագետը։
Նաև նշեց, սրանից կարելի է ենթադրել, որ Թուրքիայի և Իրանի միջև համագործակցության եզրեր կան՝ Քաթարի անվտանգությունը պահպանելու համար։
Գոհար Իսկանդարյանը հավելեց, որ Իրանն այս ահաբեկչությունը կուլ չի տալու, նա համապատասխան գործընթացներ է իրականացնելու։
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26