Ս.թ. հունիսի 1-ից մինչև 7-ը Սեյսմիկ պաշտպանության ծառայության (ՍՊԾ) սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցված երկրաշարժերից 20-ի համար որոշվել են օջախի հիմնական պարամետրերը:
Ինչպես հայտնում են «ՍՊԾ» գործակալությունից, տեղի ունեցած սեյսմիկ իրադարձություններից 6-ը տարածականորեն գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում:
Թույլ երկրաշարժերի պարս է տեղի է ունեցել Կոտայքի մարզում`
հունիսի 1-ին, ժամը 10:57-ին, M=1.0, Աբովյան քաղաքից 6 կմ դեպի հյուսիս-արևմուտք,
հունիսի 4-ին, ժամը 17:08-ին, M=1.7, Աբովյան քաղաքից 17 կմ դեպի հյուսիս-արևելք,
հունիսի 4-ին, ժամը 17:12-ին, M=2.3, Աբովյան քաղաքից 17 կմ դեպի հյուսիս-արևելք,
հունիսի 4-ին, ժամը 17:13-ին, M=0.9, Աբովյան քաղաքից 24 կմ դեպի հյուսիս-արևելք,
հունիսի 4-ին, ժամը 17:21-ին, M=1.5, Աբովյան քաղաքից 17 կմ դեպի հյուսիս-արևելք:
Տարածաշրջանում 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 6 երկրաշարժ:
Հունիսի 2-ին Ադրբեջանի Շաքի քաղաքից 31 կմ դեպի հարավ-արևելք տեղի ունեցած 6 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 4.6) երկրաշարժը զգացվել է Ադրբեջանի հյուսիս-արևմուտքում, ինչպես նաև Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում` 3 բալ ուժգնությամբ:
Հունիսի 2-ից 7-ը 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.3, 2.4 և 2.6) երեք ստորգետնյա ցնցում է տեղի ունեցել Իրանում` Խոյ քաղաքին հարող տարածքում: Նույն ուժգնությամբ (մագնիտուդ 2.3) երկրաշարժ է գրանցվել հունիսի 3-ին Թուրքիայի Արդահան քաղաքից 11 կմ դեպի հարավ-արևմուտք:
Հունիսի 6-ին Թուրքիա-Իրան սահմանային գոտում՝ Վան քաղաքից 72 կմ դեպի արևելք գտնվող էպիկենտրոնով երկրաշարժի ուժգնությունն էր 3-4 բալ (մագնիտուդ 2.8):
Հունիսի 7-ին Վրաստան-Ադրբեջան սահմանային գոտում` ադրբեջանական Աղստաֆա քաղաքից 28 կմ դեպի հյուսիս-արևելք, տեղի է ունեցել երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 6-7 բալ (մագնիտուդ 4.8):
Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև ՀՀ տարածքում, մասնավորապես հետևյալ քաղաքներում. Նոյեմբերյան, Իջևան, Բերդ, Ալավերդի, Դիլիջան` 4-5 բալ, Ստեփանավան, Տաշիր, Սևան և Ճամբարակ` 4 բալ, Վանաձոր, Սպիտակ, Գավառ և Վարդենիս` 3-4 բալ, Երևան, Գյումրի, Հրազդան, Աբովյան, Չարենցավան և Ապարան` 3 բալ, Վաղարշապատ, Արտաշատ, Եղեգնաձոր և Ջերմուկ` 2-3 բալ ուժգնությամբ: Երկրաշարժի հետևանքով խուճապ է առաջացել Դաղստանի Հանրապետության որոշ բնակավայրերում:
Տարածաշրջանից դուրս. 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է 2 երկրաշարժ: Հունիսի 2-ին Ալեուտյան կղզիների տարածքում տեղի է ունեցել 6.8 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն:
Հաջորդ օրը Հարավային օվկիանոսի Բալենի կղզիներից դեպի հյուսիս գրանցվել է երկրաշարժ, որն ունեցել է 6.0 մագնիտուդ: Երկրաշարժերի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26