ՆԱՏՕ–ի անդամ երկրները պաշտպանության համար ՀՆԱ–ի 2%–ն են հատկացնում։ Արդյո՞ք այդ օրինակին պետք է հետևեն նաև Հյուսիսատլանտյան պայմանագրիկազմակերպության կազմում չընդգրկված մյուս երկրները։ Մեկնաբանում է Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
ԵՐԵՎԱՆ, 8 Հունիս — Sputnik. Այս կամ այն երկրում անվտանգության հարցերը լուծվում են՝ ելնելով պետությանը սպառնացող վտանգներից, Sputnik Արմենիայի հետ զրույցումասաց Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։ Ֆրանսիայից, Գերմանիայից, Իտալիայից և Մեծ Բրիտանիայից (18 տարեկանից բարձր) 3203մարդ մասնակցեց հարցմանը, որի ընթացքում նրանց առաջարկվել էր պատասխանել հետևյալ հարցին. «ՆԱՏՕ–ի բոլոր անդամ երկրները, այդ թվում նաև Գերմանիան, Ֆրանսիան ևԻտալիան պարտավորվել են ՀՆԱ–ի 2%–ն ուղղել պաշտպանության հարցերի լուծմանը։ ՆԱՏՕ–ի գնահատմամբ 2016 թվականին Գերմանիան պաշտպանության համար փոխանցեցՀՆԱ–ի 1,19%–ը, Ֆրանսիան՝ 1,78%–ը, Մեծ Բրիտանիան՝ 2,21% և Իտալիան՝ 1,1%–ը։ Ձեր կարծիքով, պե՞տք է արդյոք երկիրը ավելացնի պաշտպանությանն ուղղված ծախսը մինչևՀՆԱ–ի 2%–ը»։
«Ակնհայտ է, որ մենք Ադրբեջանի հետ գտնվում ենք գրեթե պատերազմական վիճակում։ Այսինքն, մենք ունենք ստորագրած եռակողմ համաձայնագիր, սակայն հրադադարի մասին«մեծ» համաձայնագիր մենք չունենք։ Սրանով էլ պայմանավորված է Հայաստանի քաղաքականությունը անվտանգության ապահովման ոլորտում։ Թուրքիայի հետ դիվանագիտականհարաբերություններ չունենք, նա իրականացնում է Հայաստանի տնտեսական շրջափակում, ինչը միջազգային իրավունքի խախտում է», – նշեց Հարությունյանը։
Հարությունյանի խոսքով` պատերազմի վտանգն ինքնին թելադրում է, թե ինչպիսին պետք է լինեն երկրի զինված ուժերը, ինչպես նաև պաշտպանությանն ուղղված ծախսերիծավալները։ «ՆԱՏՕ–ի հետ համեմատվել մենք չենք կարող, քանի որ նրանց առջև այլ խնդիրներ են դրված, այլ մոտեցումներ, այնտեղ գլոբալ խնդիրներ են լուծվում։ ՆԱՏՕ–նպետությունների սահմաններից դուրս տարբեր գործողությունների մասնակից է։։ Այդ իսկ պատճառով մենք չենք կարող մտածել ՀՆԱ–ից 2% հատկացնելու մասին, մեզ մոտ այլիրավիճակ է», – ավելացրեց պաշտպանության նախկին նախարարը։ Այն հարցին, թե արդյո՞ք Հայաստանը հարկ եղածի չափ ուշադրություն դարձնում է պաշտպանական հարցերին,Հարությունյանի կարծում է, որ պատասխանը տալիս է կյանքը։ «Ապրիլյան իրադարձությունները ցույց տվեցին, որ մեր ԶՈՒ–ն մարտունակ է և իրականացնում է իր առջև դրվածխնդիրները»,– ասաց նա` ավելացնելով, որ դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ պետությունը անհրաժեշտ ուշադրություն ցուցաբերի ազգային անվտանգության հարցերին։
.png?id=14969178840000000670%3B0%3B1&x-email=magnis.news%40mail.ru&exif=1&bs=27459&bl=93365&ct=image%2Fpng&cn=infogr%2520%2528rus%2529.png&cte=binary)
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26