Կիպրոսահայ բարերար Հարություն Անմահունին Վիգեն Սարգսյանի Կիպրոս կատարած այցի ընթացքում 10 հազար ԱՄՆ դոլար է նվիրաբերել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ֆոնդին:
Այս մասին տեղեկացնում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի պաշտոնական կայքը:
Դեռևս 2009 թվականին կից բարերար Հարություն Անմահունին ՀՀ զինված ուժերին ցուցաբերած աջակցության համար պարգևատրվել է «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական շքանշանով:
Հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը մայիսի 29-ին որոշում էր կայացրել սահմանված կարգով կատարել հատուցում ևս մեկ զինծառայողի ընտանիքին: Սպայական կազմի կապիտան Գոռ Ֆրունզիկի Խուդինյանի ընտանիքին փոխանցվելու է միանվագ 10 միլիոն ՀՀ դրամ և 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական 300 000 ՀՀ դրամ: Համաձայն «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրի՝ գումարը կփոխանցվի շահառուների համար բացված հատուկ բանկային հաշիվներին, որոնք սպասարկվում են անվճար:
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի կողմից հավաքագրված ընդհանուր միջոցները կազմում են 1 մլրդ 861 մլն 622 հազար 997 ՀՀ դրամ, իսկ կատարված հատուցումները եղել են 103 մլն 300 հազար դրամ:
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ևս 9 զոհված զինծառայողի ընտանիքներին փոխհատուցում էր տրամադրել: Միանվագ 10-ական միլիոն դրամ էր տրամադրվել հակառակորդի կողմից արձակված կրակոցից սահմանին զոհված զինծառայողների ընտանիքներին: Ժամկետային զինծառայողներ Անդրանիկ Մուսիկյանի, Գոռ Գարեգինյանի, Արտակ Ռաֆայելյանի, Նարեկ Հարությունյանի ընտանիքներինամսական կտրամադրվի 200-հազարական դրամ՝ 20 տարվա ընթացքում, պայմանագրային զինծառայողներ Կարեն Ուլուբաբյանի, Արայիկ Սարգսյանի ընտանիքներին՝ 250-հազարական դրամ, փոխգնդապետ Գեղամ Մանուկյանի, մայոր Նվեր Բաբաջանյանի, ավագ լեյտենանտ ԳոռՀովհաննիսյանի ընտանիքներին՝ 300-հազարական դրամ:
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55