Լոռու մարզում՝ այսօր հունիսի 8-ի առավոտյան տեղի ունեցած ողբերգական վթարի ենթարկվածների ինքնությունը հաստատվել է։ Նրանք են՝ 57-ամյա Խաչիկ Ս.-ն (տաքսու վարորդը), երկու ուղեւոր երեխաները՝ 10 ամյա Հովհանես Հ.-ն եւ Ռուզաննա Հ.-ն։
Դեպքի վայրում եւ ճանապարհին մահացած ուղեւորուհիների ինքնություն դեռ պարզ չէ, պարզ է միայն, որ մահացած կանանցից մեկը երեխաների տատիկն է։ Ըստ վարորդի ներկայացրած տվյալների երկու կանայք էլ իր ընկերների ընտանիքի անդամներն են։ Տուժածների վիճակը բժիշկները գնահատում են ծանր։
Երեխաների մոտ առկա են գանգուղեղային տրավմաներ։ Տղայի մոտ ձախ դաստակի կոտրվածք է։ Վարորդը ունի անրակի կոտրվածք եւ կրծքավանդակի սալջարդ։ Վանաձորից հրավիրվել է մանկական տրավմատոլոգ, նեյրովիրաբույժ։ Այժմ ընթացքի մեջ են հետազոտությունները, որից հետո բժիշկները կորոշեն տուժածներին տեղափոխել Երեւան թե ոչ։
Ավելի վաղ NEWS.am-ի թղթակիցը հաղորդել էր, որ Ստեփանավան-Ալավերդի ճանապարհն՝ Կողես գյուղի մոտ ռուսական պետհամարանիշներով ГАЗ 2410 մակնիշի մեքենան բախվել է ճամփեզրի կամրջակին, ինչի հետեւանքով ուղեւորուհիներից մեկը տեղում մահացել է: Վարորդը եւ մեքենայի մյուս երեք ուղեւորները տեղափոխվել են Ստեփանավանի բժշկական կենտրոն: Ճանապարհին մահացել է ուղեւորներից եւս մեկը՝ տարեց կին: Վիրավորների թվում երկու երեխա կա՝ 10-12 տարեկան: Նրանց վիճակը բավարար է: Մահացած տարեց կինը նրանց տատիկն է: Վիրավորները փրկարարներին պատմել են, որ գալիս էին Վլադիկավկազից:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26