ՀՀ կառավարությունն այսօր հավանության է արժանացրել Տնտեսական զարգացման և ներդրումների նախաարարության կողմից մշակված Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2017 թվականի միջոցառումների ծրագիրը։
Համաշխարհային Բանկի «Գործարարությամբ զբաղվելը» (Doing business) զեկույցը գնահատում է այն կարգավորումները, որոնք ուղղակիորեն ազդում են գործարար միջավայրի վրա` հնարավորություն տալով իրականացնել միջերկրային համեմատություններ հետազոտված 190 երկրների միջև հետևյալ 10 ոլորտներում` ընկերությունների հիմնում, շինարարական թույլտվությունների ստացում, սեփականության գրանցում, վարկերի ստացում, էլեկտրականության միացում, ներդրողների պաշտպանություն, հարկերի վճարում, արտաքին առևտուր, պայմանագրերի կիրարկում, սնանկության ճանաչում:
Ինչպես տեղեկացնում են Տնտեսական զարգացման և ներդրումների նախաարարության հասարակայության հետ կապերի վարչությունից, իրականացված միջոցառումների արդյունքում վերջին տարիներին էական առաջընթաց է գրանցվել մի շարք ուղղություններով, որոնք իրենց արտացոլումն են գտել նաև Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի գնահատումներում: Մասնավորապես, Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից 2016 թվականի հոկտեմբերի 25-ին հրապարակած` «Գործարարությամբ զբաղվելը 2017-Հավասար հնարավորություն բոլորի համար» զեկույցի համաձայն` Հայաստանը 190 երկրների շարքում նախորդ տարվա վերագնահատված արդյունքների (43-րդ տեղ) համեմատությամբ բարելավել է իր դիրքը 5 կետով` բարձրանալով 38-րդ տեղը: Առաջընթաց է արձանագրվել «Վարկերի ստացում» (22 կետով), «Պայմանագրերի կիրարկում» (7 կետով) և «Էլեկտրականության միացում» (9 կետով) ցուցիչների մասով:
Ծրագրի բովանդակությունն ընդգրկուն է՝ նախատեսում է բարեփոխումներ գնահատվող բոլոր ոլորտներում: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության նպատակն է ապահովել բարեփոխումների անընդհատությունը` հաշվի առնելով միջազգային լավագույն փորձը, և ապահովել ՀՀ դիրքի հետագա առաջխաղացումը: Նախագծով հաստատված հավելվածում սահմանվում են 49 միջոցառումներ: Նախագծում ներառված միջոցառումների համալիր իրականացման դեպքում ՀՀ դիրքը 190 երկրների շարքում 38-րդ տեղից, այլ հավասար պայմաններում, կբարձրանա 26-րդ տեղ` արձանագրելով 12 կետ բարելավում:
Նշված միջոցառումների իրականացման արդյունքում կնվազի պետական և համայնքային մարմինների հետ շփման վարչարարական բեռը, կկրճատվեն կոռուպցիոն ռիսկերը, կբարձրացվի գործարարներին ծառայություններ մատուցող մարմինների գործունեության թափանցիկությունը:
15:33
15:13
14:56
14:45
14:43
14:36
14:22
14:08
13:55
13:35
13:21
13:09
12:44
12:21
12:06
11:52
11:33
11:05
10:45
10:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42