ՄԱԿ-ը զեկույց է հրապարակել Թուրքիայի քրդաբնակ շրջաններում իշխանությունների ձեռնարկած գործողությունների հետևանքով տարածքի էթնիկ, հասարակական, ժողովրդագրական պատկերի խաթարման մասին: Այս մասին հայտնում է թուրքական diken.com.tr կայքը:
ՄԱԿ-ի Մարդու իրավունքներին նվիրված նիստում ներկայացված զեկույցում արձանագրվել է, որ Թուրքիայի իշխանություններն ազդել են Դիարբեքիրի պատմական Սուր շրջանի էթնիկ, հասարակական, ժողովրդագրական պատկերի վրա, նույն իրավիճակն առկա է քրդաբնակ այլ շրջաններում:
Հիշեցնենք, որ Սուրում արդեն երկրորդ շաբաթն է՝ ամբողջությամբ քանդվում են թուրք-քրդական բախումներից հետո պետականացված կառույցները: Հայտնի է, որ այս հատուկ գործողության ընթացքում կավերվի ընդհանուր 850 կառույց:
2016թ.-ին պետականացված գույքի ցուցակում էր հայտնվել նաև հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին, որը, սակայն, ավելի ուշ հաջողվեց վերադարձնել մշակութային հիմնադրամին, որին եկեղեցին պատկանում էր մինչ բռնի պետականացումը:
Թուրք-քրդական բախումների հետևանքով խոշոր ավերածությունների ենթարկված Սուրի շրջանում ռազմական գործողություններից տուժել է ավելի քան 40.000 խաղաղ քաղաքացի: Հիշեցնենք, որ Սուրում թուրքական հատուկ ուժերի գործողությունները սկսվել էին 2015թ.-ի սեպտեմբերի 6-ին և ավարտվել 2016թ.-ի մարտի 10-ին: Սուրի աղետի պատճառով ավերածության է ենթարկվել շրջանի շուրջ 29.000 թաղամաս:
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55