Անշուշտ, մենք ազատ չենք մեր հարեւանության ընտրության հարցում, բայց յուրաքանչյուր պետություն պարտավորություն է կրում՝ հետեւելու համընդհանուր սկզբունքների եւ նորմերի որոշակի ամբողջության: Այս մասին, հունիսի 7-ին, Հռոմում Հռոմում հավատարմագրված դիվանագետների, վերլուծաբանների եւ լրագրողների առջեւ Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ իր ելույթում նշել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նա իր ելույթում, մասնավորապես, նշել է.
«Հաջորդ տարի լրանում է Ցեղասպանության կանխարգելման եւ պատժի մասին կոնվենցիայի ընդունման 70-ամյակը: Ցավոք, 70 տարի անց էլ աշխարհը պաշտպանված չէ այս չարիքից: Մերձավոր Արեւելքում էթնիկ եւ կրոնական խմբերի դեմ ահաբեկիչների գործողություններն ակնհայտորեն վկայում են կոնվենցիայի արդիականության մասին: Որպես ցեղասպանության սարսափի միջով անցած ժողովուրդ՝ հայերը բարոյական պարտավորություն են զգում՝ աջակցելու մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային ջանքերին:
2001թ. Երեւանում՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրում, Նորին Սրբություն Հովհաննես Պողոս 2-րդ Պապը նահատակների համար իր աղոթքում ընդգծեց, որ 1915թ. Նորին Սրբություն Բենեդիկտոս 15-րդ Պապը վճռականորեն հանդես է եկել հայ ազգի ոչնչացման դեմ: Հարյուր տարի անց Վատիկանում՝ Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման պատարագի ընթացքում Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապը նշեց. «Քողարկել կամ ժխտել չարիքը նշանակում է արնաքամ անել վերքը առանց վիրակապելու»:
Անշուշտ, մենք ազատ չենք մեր հարեւանության ընտրության հարցում, բայց յուրաքանչյուր պետություն պարտավորություն է կրում՝ հետեւելու համընդհանուր սկզբունքների եւ նորմերի որոշակի ամբողջության: Հայաստանը լիովին հանձնառու է նպաստելու միջազգային խաղաղությանը, բարիդրացիական հարաբերություններին, հավասարության, գործընկերության եւ համագործակցության սկզբունքներով առաջնորդվող աշխարհի ձեւավորմանը՝ զերծ բաժանարար գծերից եւ հակամարտություններից»:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26